«Տիեզերական մասշտաբի թույն եք ներարկել հանրության մեջ և պահանջում եք քաղաքական առողջ ապրելակե՞րպ». Արեգ Սավգուլյան

Պատմաբան, «ՀայաՔվե»-ի անդամ Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Արդարադատության նախարար Սրբուհի Գալյան, քաղաքական սուր ատելության մթնոլորտի գեներացման ողջ պատասխանատվությունը ընկնում է Իշխանությունների ուսերին։ Քաղաքական բումերանգը չի շրջանցելու ոչ ոքի։
Բայց մի բացառեք, որ ձեզ բացասական իմաստով գեներացնելու, մոտիվացնելու համար նույն ֆեյքերի ֆաբրիկան Ձեր երեխայի հասցեին նման բան գրի։ Դուք բոլորդ գերի եք մեկ մարդու քաղաքականությանը և խաղում եք Չարիքի թատրոնում։ Ումի՞ց եք նեղանում և ու՞մ մեղադրում, տիեզերական մասշտաբի թույն եք ներարկել հանրության մեջ և պահանջում եք քաղաքական առողջ ապրելակե՞րպ։ Եվ միաժամանակ 0 պատասխանատվություն և մինուս կարեկցանք շրջապատի նկատմամբ։
Երեխաները պատասխանատու չեն իրենց ծնողների արարքի համար՝ ըստ օրենսգրքի, բայց կա նաև բարոյաքաղաքական կոդեքսը, երբ «հողատուի», «դավաճանի», «ազգակործանի» պիտակը ստվերի պես հետապնդում է Ձեզ, և այն կնիք է թողում Ձեր գալիք սերնդի վրա։ Եվ սա մարգարեական խոսք չէ։ Բոլոր հասարակարգերում օտար ռեժիմներին ծառայող իշխանությունները իրենց ժառանգների հետ միասին հայտնվում են պատմության լուսանցքում և ենթարկվում պախարակման։ Սա պատմական օրինաչափություն է, պարզ ճշմարտություն, որը կամ չեք ընկալում կամ չեք ընդունում, որովհետև նիկոլիզմի թուրանական մատրիցայում եք բնակվում, դո՛ւրս եկեք։
Հ.Գ. Սրբուհի՛ Գալյան, Ձեր մեղքը Մեհրիբանի սահմանադրության նախագծի ճարտարապետությանը մասնակցելն է և միակ փրկությունը քաղաքական ապաշխարանքն է այս փուլում, և այդ նախագծի հրապարակային պատառոտումը։ Այդ ժամանակ անձամբ ես Ձեր հասցեին խնկարկումներ կձոնեմ և կմեծարեմ այնպես, որ անգամ ինքս կհավատամ Ձեզ»։

«Տիեզերական մասշտաբի թույն եք ներարկել հանրության մեջ և պահանջում եք քաղաքական առողջ ապրելակե՞րպ». Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
5902:06
«Թուրքիայի նախագահի խորհրդականն ինձ մի դեպք պատմեց 1990 թվականից». Թաթուլ Հակոբյան
7601:18
Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը կարճ զրույց են ունեցել Դուբլինում (տեսանյութ)
174Երեկ, 21:13
Ալեն Սիմոնյանը Դուբլինում ջերմ զրուցում է Հիքմեթ Հաջիևի հետ
186Երեկ, 20:43
Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին տեղափոխող ինքնաթիռը թռել է Մոսկվայից
181Երեկ, 19:31
«Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին»․ Մարինե Ֆարմանյան
118Երեկ, 17:48
«Երբ պետությունն անձին կալանավորում կամ տանում է բանակ, նրա կյանքի թիվ մեկ պատասխանատուն ինքն է»․ Արգիշտի Կիվիրյան
93Երեկ, 17:42
Ալեն Սիմոնյանը ռուսերեն բանաստեղծությամբ է արձագանքել ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշմանը
138Երեկ, 17:36