«Փետրվարի 23-ից փորձ է արվել ամեն ինչ անել, որ արտակարգ դրություն մտցնելու հիմքեր ստեղծվեն». Ս. Սաֆարյան
![]() 370 Հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ., 00:40 «Կրակելու հրամանը գնում է դեպի մինչև առաջին դեմքերը և չի կարող ուրիշ կերպ լինել»,- Factor TV-ի եթերում ասել է փաստաբան Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններին: «Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիայի» հաղորդմանն ասաց, որ իրեն ասել են՝ երկու մարդ է մահացել, չգիտեմ, զոհվել են։ Իսկ երբ նայենք՝ փետրվարի 23-ից փորձ է արվել ամեն ինչ անել, որպեսզի արտակարգ դրություն մտցնելու հիմքեր ստեղծվեն, և դրանք շատ արհեստականորեն ստեղծվել են, դա վկայում է այդ ամբողջ օրվա շարժը՝ առավոտյան ժողովրդին ծեծելը, ջարդելը, վրդովեցնելը, այդ ամբողջ օրը զորք բերելը, ԲՏՌ բերելը, տանկեր կանգնեցնելը՝ Լեոյի փողոցում, հրապարակում։ Այսինքն՝ դա շատ կազմակերպված, պետական մակարդակով ամեն ինչ հաշվարկված քայլեր են եղել, որոնք հանգեցրել են այն հետևանքին, ինչ ունենք»,- ասել է Սաֆարյանը: Ըստ ՀՔԾ-ի՝ Մարտի 1-ին 180 միլիոն են բաժանել զինծառայողներին՝ Սասուն Խաչատրյանի ձևակերպմամբ՝ դարձնելով վարձկաններ ու հանել ժողովրդի դեմ։ Հարցին, թե ովքե՞ր են ֆինանսավորած այդ օլիգարխները, ի՞նչ փաստեր կան գործի նյութերում, Սաֆարյանը պատասխանել է. «Քրեական գործով անցնում են Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի անունները։ Մնացածի անունները այնպես չի, որ տալիս են։ Հիմնականում խոսքը գնում է, որ մեծահարուստներն են տվել, թե այդ մեծահարուստներն ովքեր են, ես կարծում եմ՝ բացի հայտնի օլիգարխներից, գուցե գործ ունենք այլ օլիգարխների հետ, որոնց անունները ես մոտավորապես կռահում եմ»։ Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
