Wildberries-ը գործարկել է նոր գործիք․ գնորդները կկարողանան մինչև 35% զեղչ խնդրել

Wildberries-ի օգտատերերը կկարողանան վաճառողից զեղչ խնդրել իրենց հավանած ապրանքի համար, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։
«Wildberries-ը գործարկում է նոր գործիք՝ «Զեղչ եմ ուզում», որի միջոցով գնորդները կկարողանան անմիջապես մարքեթփլեյսում վաճառողներից իրենց հավանած ապրանքի համար անհատական զեղչ խնդրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նոր հնարավորությունը հասանելի կլինի այն վաճառողների ապրանքների էջերում, որոնք կմիացնեն այդ գործիքը։ Գնորդը կկարողանա նշել, թե ինչ չափի զեղչ է ցանկանում ստանալ՝ 1%-ից մինչև 35%։ Զեղչ տրամադրելու, ինչպես նաև այն ապրանքների ընտրության որոշումը, որոնց համար հասանելի կլինի այդ հնարավորությունը, կմնա վաճառողի հայեցողությանը։
«Հայցերը կարող են մշակվել ինչպես ձեռքով, այնպես էլ ավտոմատ կերպով։ Առաջին դեպքում վաճառողն է որոշում՝ ընդունել, թե մերժել գնորդի առաջարկը։ Երկրորդ դեպքում վաճառողը նախապես սահմանում է առավելագույն զեղչի չափ կոնկրետ ապրանքի համար»,- պարզաբանել են Wildberries-ից։
Հայցը հաստատվելուց հետո գնորդը ստանում է անհատականացված պրոմոկոդ, որը գործում է 24 ժամ։ Այն հնարավոր կլինի օգտագործել ընտրված ապրանքի մեկ կամ մի քանի միավոր գնելիս։ Ընկերությունից հայտնել են, որ առաջին փուլում գործիքը հասանելի կլինի Ռուսաստանում գործող վաճառողներին։

«Գերիների և անհետ կորածների հարցը պետք է փնտրել Ադրբեջանի հետ խաղաղության ամրապնդման, ինստիտուցիոնալացման կետում». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
2711:54
«Թուրքիան սահմանը չի բացելու, քանի որ դա թույլ չի տալու Ադրբեջանը». Թաթուլ Հակոբյան
6111:18
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6710:06
Սամվել Կարապետյանը կալանավորվել է մեկ ամսով
8910:00
«Կան հարցեր, առաջնահերթություններ, որոնց վերաբերյալ մեկ ընդհանուր մոտեցում ձևավորելը խիստ անհրաժեշտ է». Տիգրան Աբրահամյան
7709:54
Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանք կիրառելու հարցի քննարկումը շարունակվել է ամբողջ գիշեր
6409:36
ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում․ «Հրապարակ»
7109:18
Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
8507:24