Ծաղկաձորում բիզնեսը վտանգված է
![]() 991 Երեքշաբթի, 03 մարտի, 2020 թ., 11:15 Վերջին օրերին, կառավարության և վարչապետի հայտարարությունն այն մասին, որ 31 քաղաքացի կորոնավիրուսի պատճառով մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում, հանրության կողմից ընդունվեց ոչ միանշանակ։ Հատկապես բիզնես շրջանակները կառավարության այս որոշումը որակեցին ամենաանհեթեթներից։ Ըստ էության, վարչապետ Փաշինյանը նույնպես հասկացավ, որ նման որոշումն ու այն հայտարարելը սխալ էր և ընտանիքով անմիջապես այցելեց Ծաղկաձոր՝ փորձելով փրկել իրավիճակը։ Ավելին, նրա կարգադրությամբ Ծաղկաձոր մեկնեցին կառավարության մի խումբ անդամներ։ Ու, չնայած այդ միջոցառումներին, իրավիճակը փրկել չհաջողվեց։ Ասում են, որ նշված հայտարարությունից հետո տուրիստական հոսքերը դեպի Ծաղկաձոր գրեթե դադարել են։ Համաձայն շրջանառվող լուրերի, չեղարկվել և չեղարկվում են նաև ամիսներ առաջ կատարված ամրագրումները։ Ասում են նաև, որ Ծաղկաձորում գործող բիզնեսներն այս պահին կանգնած են լրջագույն խնդրի առաջ, որի կարգավորման հեռանկարները տեսանելի չեն մոտ ապագայում: |

Ախթալայում գործադուլավորների պահանջները դեռ չեն բավարարվել (տեսանյութ)
328Երեկ, 11:42
Մարդիկ վարկերի տակ կքում են. «Ժողովուրդ»
403Երեկ, 09:12
«Թոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դե՞ղը, թե՞ հացը»․ Շաքե Իսայան
53902.02.2026, 16:00
Ախթալայի ԼՀԿ-ի հորատող բանվորների գործադուլը շարունակվում է (տեսանյութ)
46302.02.2026, 11:30
Սի Ցզինպինը կոչ է անում յուանին տալ համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակ
167601.02.2026, 23:05
«Ահռելի գնաճի պայմաններում աշխատողների վարձատրությունը չի համապատասխանում կատարված աշխատանքի ծավալին»․ Անուշ Շահրամանյան
75231.01.2026, 15:06
«Թուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
60631.01.2026, 11:00
Թրամփը Կուբային նավթ վաճառող երկրների նկատմամբ մաքսատուրքերի մասին հրամանագիր է ստորագրել
234130.01.2026, 12:17
