Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
25
Այսօր, 20:54

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հոկտեմբերին մի գրառում էի տարածել, որի հեղինակն ասում էր, որ 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար են ծախսում։ Հարցրել էի, թե արդյո՞ք ուռճացված չէ այդ հաշվարկը։
Շատերը գրեցին, որ չէ, նորմալ ծախս է։ Ոմանք էլ կարծում էին, որ, այնուամենայնիվ, չափազանցված է։
Փորձի համար 15 օր հաշվեցինք մեր ծախսը։ Այդ ընթացքում տանը հյուրեր չենք ընդունել, արտառոց ծախսեր չենք արել, ալկոհոլ չենք գնել։ Մեր սովորական առևտուրն էր։ Ստացվեց օրական ~10000 դրամ 4 հոգու համար։
Բայց... եթե մարդ հնարավորություն չունի միանգամից մեկ շաբաթվա առևտուր անելու, զեղչերի ժամանակ այս կամ այն մթերքը միանգամից 2–3 ամսվա գնելու, եթե մոտիկ շուկա չկա, չկան հողագործ բարեկամներ, որ միանգամից, օրինակ՝ 40 կիլո ծիրան կարող են բերել, ձմեռվա համար սնունդ չի պահածոյացնում ևն, ևն, ապա այո՛, օրական 15 հազար էլ կծախսի։
Ինչևէ, այս ֆոնին հիշենք Նիկոլի ցինիկ հոխորտանքները, թե թոշակառուներն ավել գումարի կարիք չունեն ու դե Լառնակա էժան թռիչքների մասին»:

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան