Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան

«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան
32
Այսօր, 16:42

Կառավարության այն քաղաքականությունը, որը առաջիկայում կարող է հանգեցնել գազի գնի բարձրացման ի՞նչ ռիսկեր է պարունակում և տնտեսության համար, և գների կայունության իմաստով»,- ԱԺ նիստում դիմելով Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին՝ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
«Մենք այս հաշվարկներն արել ենք, ուղղակի ինքը սցենար չէ, սթրես-տեստ է։ Այսինքն՝ մենք փորձել ենք հասկանալ, եթե գազի գինը 10%-ով թանկանում է, գները՝ ներառյալ գազը, էլեկտրաէներգիան, էլեկտրաէներգիայի նպաստումն այն ճյուղերին, որոնք կարող են արտադրանք տալ ու այդ գնի մեջ ինքնարժեքի բարձրացում, դա բերելու է 0,6% գնաճ»,- պատասխանել է ԿԲ նախագահը:

«Գազի գինը 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան