Վենետիկում 5000-ամյա հնությամբ թուր է հայտնաբերվել․ այն պատկանել է Ղևոնդ Ալիշանին

Համաձայն նոր ուսումնասիրությունների՝ աշխարհի ամենահին թրերից մեկը մոտ 5000 տարեկան է: Այն հայտնաբերվել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու թանգարանում՝ որպես միջնադարյան հավաքածուի մաս, գրում է The Daily Mail-ը:
Հազվագյուտ թուրը նման չէ աշխարհի ամենահին զենքերին: Այն պատրաստվել է մ.թ.ա. մոտ 3000 թ-ին և բերվել է Վենետիկ պատմական Հայաստանից՝ ժամանակակից Թուրքիայի արևելյան հատվածից:
Այն պահվել է՝ որպես միջնադարյան հավաքածուի մաս: Թուրը հայտնաբերվել է Կա Ֆոսկարի համալսարանի շրջանավարտ, հին զենքերի մասնագետ Վիկտորիա Դալարմելինայի կողմից: Այն հանվել է ցուցադրությունից՝ հետագա վերլուծության համար՝ ճշգրիտ որոշելու համար պատրաստման ժամկետները:
Դալարմելինան կասկածել է, որ այն ոչ թե միջնադարյան գտածո է, այլ ավելի հին թուր, որը նման է այն թրերին, որոնց նա հանդիպել էր իր հետազոտություններում: Մասնագետները կարծում են, որ թուրը Վենետիկ է բերվել Տրապիզոնից: Այս մասին վկայում է նաև թրի հետ առկա թուղթը. թղթի վրա գրված հայերեն գրության մեջ ասվում է, որ թուրը պատկանել է հայտնի բանաստեղծ և գրող Ղևոնդ Ալիշանին, ով մահացել է Վենետիկում՝ 1901 թվականին:

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
4323:12
«Ինձ շատ են դիմում տավուշցիներ, ասում են՝ Նիկոլ Փաշինյանին էլ գրեցի, բայց բան չփոխվեց»․ Ոսկան Սարգսյան
6522:36
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել հայաստանյան ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
9817:12
«Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի»․ Լիլիթ Գալստյան
11816:00
«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
11415:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
14015:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
10415:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
9615:00