«Ինչ «քաղաքացիական պայմանագիր» է առաջարկում ընդդիմությունը»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկացած իշխող միավորում պարտադրված է հիմնավորել իշխելու իր նպատակը՝ հանուն ինչի է իշխում և ինչ է դա տալիս հասարությանը՝ մեր դեպքում՝ դեռ հասարություն չդարձաձ բնակչությանը։ Նույնը պարտադրված է անել ցանկացած միավորում, որը ձգտում է գալ իշխանության։
Իշխող ՔՊ-ն իրականում ոչ մի «քաղաքացիական պայմանագիր» չկնքեց հասարության հետ, միայն օգտագործելով ցածրագույն բնազդները և դրա միջոցով պառակտեկով նույն քաղաքացիներին, կարողանում է պահպանել իշխանությունը։
Իսկ ինչ քաղաքացիական պայմանագիր պետք է առաջարկի ընդդիմությունը, որպեսզի կարողանա հասնել հաջողության, բացի ազգային էմոցիաների վրա խաղալը։
Գրենք այն հարցերի, որոնց պատասխանները կարող են նման «պայմանագրի» հիմքը հանդիսանալ։
- Ի՞նչ մեխանիզմներով են սահմանափակելու սեփական իշխանությունը։
- Ինչպե՞ս են կանխելու, որ ապագա իշխանությունը ժամանակի ընթացքում չվերածվի այն համակարգի, որն այսօր քննադատվում է։
- Որո՞նք են պետության, տնտեսության, անվտանգության, սոցիալական արդարության և արտաքին քաղաքականության թեզերը։
Ցանկացած ընդդիմություն պետք է հասկանա, որ իշխանության ձգտումը դեռևս իշխանություն ստանալու բարոյական հիմնավորում չէ։
Փիլիսոփայական մաս
Եթե ընդդիմությունը չի ներկայացնում հասարակական նոր պայմանագիր, այլ պարզապես առաջարկում է փոխել կառավարող անձանց և խմբերին, ապա այն չի վիճարկում իշխանության համակարգը։ Այն ընդամենը հավակնում է զբաղեցնել այդ համակարգի ներսում ազատված տեղը։
Հասկանում եմ, որ սա դժվար առաջադրանք է, բայց որքան շատ քրտինք թափվի ու էներգիա ծախսվի ուղեղի աշխատանքի վրա իշխանությանը հասնելու ճանապարհին, այնքան այդ իշխանությունն ավելի արդյունավետ կլինի բոլորի համար, իսկ հետևանքները՝ տերբերվող 2018 թվականի դավադրությունից։
Հ.Գ. Իշխանության տեսակները
- Քաղաքական ուժը ցանկանում է իշխանություն ստանալ՝ որոշակի պետական և հասարակական նպատակներ իրականացնելու համար։ Այդ դեպքում այն պետք է ներկայացնի ոչ միայն նպատակները, այլև դրանց հասնելու մեխանիզմները և սեփական իշխանությունը սահմանափակելու երաշխիքները։
- Քաղաքական ուժը ցանկանում է իշխանություն ստանալ՝ որոշակի պետական և հասարակական նպատակներ իրականացնելու համար։ Այդ դեպքում այն պետք է ներկայացնի ոչ միայն նպատակները, այլև դրանց հասնելու մեխանիզմները և սեփական իշխանությունը սահմանափակելու երաշխիքները։
- Իշխանություն՝ որպես պատասխանատվություն։ Քաղաքական ուժը հասկանում է, որ իշխանություն ունենալը ոչ թե արտոնություն է, այլ հասարակության առաջ ստանձնած պարտավորություն։ Այն պետք է պատրաստ լինի ոչ միայն կառավարել, այլև ենթարկվել վերահսկողության, քննադատության և անհրաժեշտության դեպքում հեռանալ իշխանությունի»։

«Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին՝ ուսումնասիրել իրական պատմությունը»․ Արմեն Եղիազարյան (տեսանյութ)
1616:48
«Ինչ «քաղաքացիական պայմանագիր» է առաջարկում ընդդիմությունը»․ Ստեփան Դանիելյան
4216:24
«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
7515:36
«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
16114:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
9413:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
9313:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
10212:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
8911:42