«ԱՄՆ-ում արդեն խուճապ է սկսվում». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆարիդ Զաքարիան քիչ առաջ CNN America-ի եթերում հայտարարեց, որ իր կարծիքով այս համաճարակն այլևս պանդեմիա է: Եվ նա միակը չէ: Ռիչարդ Քուսեսթն իր հերթին հայտարարեց, որ համաշխարհային ծանր ճգնաժամն այլևս անխուսափելի է: ԱՄՆ-ը, ըստ ամերիկյան բազում մասնագետների և բժշկական ու հասարակական կազմակերպությունների, զարգացած Արևմուտքում ամենավատ և ամենաթույլ արձագանքն է տալիս կորոնավիրուսին, որովհետև, ըստ նրանց, նախագի վարչակազմը մտահոգ է ոչ թե քաղաքացիների առողջությամբ, այլ այս նախընտրական տարում տնտեսական ցուցանիշների անկմամբ և խուճապ թույլ չտալու հարցով: Մինչդեռ խուճապ ԱՄՆ-ում արդեն սկսվում է: Հիվանդությունն այստեղ տարածվում է մեծ արագությամբ և ըստ տարբեր տվյալների՝ առկա է անգամ հայաշատ հատվածներում:
Բոլոր մասնագետները միաձայն և համակարծիք են, որ ԱՄՆ-ի ցածր վարակվածների թվերը պայամանավորված են միայն նրանով, որ թեստավորել են ընդամենը երեք հազար հոգու, իսկ Ասիայում և Իտալիայում՝ տասնյակ անգամներ ավելի շատ:
Կարծես թե, ամենանհեթեթ, ամենախելագար, ամենահանցավորաբար անտեսվող իրավիճակը Հայաստանում է: Հասրաակության կրթական ցենզն ընդհանուր առմամբ այնքան ցածր է, որ կարծում են, թե իրենց վրա սա չի ազդի, կամ որ սա դավադրություն է ինչ-ինչ երկրների կողմից՝ ընդդեմ ինչ-ինչ երկրների: Գրիպի հետ համեմատություններն ընդհանրապես ողբալի տգիտության արդյունք են և զարմանալի չէ, որ այդպիսի տգիտությամբ փայլել են արդեն նաև հայաստանցի մի շարք անվանի բժիշկներ:
Հայաստանում երկրի իշխանական վերնախավը լծվել է իրենց հանրաքվեն քարոզելու սրբազան գործին և իրականում թքած ունի առողջապահական և տնտեսական հսկայական սպառնալիքի վրա, որն առկա է: Ողջ աշխարհի առաջադեմ լրատվամիջոցներն օբյեկտիվորեն սարսափելի մանրամասներ են հաղորդում իրավիճակից: Հայաստանում ցավազրկողային թմբիրի մեջ են ինքնըկղմվել: Եվ դատելով համաշխարհային փորձից ու օրինակներից՝ կարելի է եզրակացության գալ և ըստ այդմ՝ արդեն վստահաբար թերևս պնդել, որ Հայաստանի ընդամենը մեկ հիվանդի հաստատված հանագամանքը պայմանավորված է շատ քիչ թեսթավորված անձանց քանակով: Բազում հիվանդներ, հատկապես երեխաները, կարող են դառնալ վարակակիր և տարածել վարակը, բայց չունենալ որևէ ախտանշան: Մինչդեռ վաթսունհինգից բարձր անձինք և ոչ շատ առողջ երիտասարդները կարող են կորցնել իրենց կյանքը:
Դատապարտման են արժանի նրանք, որոնք պարսավում են կորոնավիրուսին անլուրջ վերաբերմունքի ցուցաբերման համար իշխանություններին քննադատողներին:
Հայաստանը պարտավոր է խիստ միջոցներ ձեռնարկել՝ հնարավոր ներհայաստանյան համաճարակը կանխելու և թույլ չտալու համար: Անհրաժեշտ է փակել բոլոր ուսումնական հաստատությունները, աշխատավայրերի մեծ մասի գործառույթները տեղափոխել տներ և սկսել գրիպի ախտանշաններ ունեցող բոլոր անձանց մասսայական տեստավորումներ:
Ծայրահեղությո՞ւն է արդյոք դա:
Իտալացիներն այսօր այլևս խոստովանեցին, որ եթե չինական մոդելով գործեին, այսօր կարիք չէր լինի ողջ երկիրն ստիպված պարալիզացնելու և ամբողջությամբ կարանտինային գոտի հայտարարելու:
Եթե այդքան վախկոտ եք, հանգստացուցիչներ խմեք: Բայց՝ պատրաստվեք: Միջոցներ ձեռնարկեք և կտրուկ, արմատական քայլեր կատարե՛ք: Նայեք աշխարհին: Դուրս եկեք ձեր մտահորիզոնի սահմաններից: Գոնե այս հարցում նմանակե՛ք աշխարհի փորձը և դասեր քաղե՛ք: Վաղը կարող է և ուշ լինել»:

««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
23024.08.2026, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
92523.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
45122.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
56121.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
56320.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
60420.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
191019.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
63018.08.2026, 15:36