ԱՄՆ-ը դադարեցնում է վիզաների տրամադրումը #COVID_19-ի պատճառով

ԱՄՆ պետդեպարտամենտը դադարեցնում է վիզաների տրամադրման ծառայությունների մատուցումն աշխարհի շատ երկրներում՝ նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնել է ԱՄՆ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
«COVID-19-ի պատճառով պետդեպարտամենտը դադարեցնում է ամենօրյա վիզային ծառայությունները բազմաթիվ երկրներում: Այս ծառայությունները կվերսկսվեն հնարավորինս շուտ: Ստուգե՛ք դեսպանատների և հյուպատոսարանների կայքերը՝ նրանց աշխատանքի ընթացիկ կարգավիճակը իմանալու համար»,- նշվում է պետդեպարտամենտի հյուպատոսական ծառայությունների բյուրոյի Twitter միկրոբլոգի էջում:
Համաձայն հաղորդագրության՝ չնայած վիզայի տրամադրման պլանավորված հարցազրույցների չեղարկմանը, եթե դիմումատուն արդեն վճարել է պահանջվող գումարը, ապա այդ վճարումն ուժի մեջ է մնում «վճարման օրվանից մեկ տարվա ընթացքում» և ընդունվելու է «այն երկրում, որտեղ վճարվել է»:

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
4323:12
«Ինձ շատ են դիմում տավուշցիներ, ասում են՝ Նիկոլ Փաշինյանին էլ գրեցի, բայց բան չփոխվեց»․ Ոսկան Սարգսյան
6522:36
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել հայաստանյան ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
9817:12
«Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի»․ Լիլիթ Գալստյան
11816:00
«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
11415:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
14015:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
10415:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
9615:00