«Մարտի 1-ի գործը վտանգված է․ Մոսկվան չի ողջունում ՀՀ-ի գործողությունները». Նորայր Նորիկյան

«Ի՞նչն է պատճառը, որ ՀՀ-ում հեղափոխությունից հետո սկսված օրինականության վերականգնման գործընթացի արդյունքում մի շարք առանցքային նշանակություն ունեցող անձինք, չգիտես ինչ-ինչ հանգամանքներում, հայտնվում են ՌԴ տարածքում, ավելին՝ հետախուզում հայտարարելուց հետո էլ այդ մարդիկ չեն հայտնաբերվում և չեն հանձնվում հետախուզում հայտարարած երկրին»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը:
Փաստաբանի պնդմամբ՝ այս ամենն արդեն դուրս է եկել Գլխավոր դատախազության կամ իրավապահ մարմինների վերահսկողության տիրույթից և դարձել է միջպետական հարաբերությունների հստակեցման խնդիր. «Իմ տպավորությամբ՝ Ռուսաստանն այնքան էլ չի ողջունում Հայաստանում իրականացվող օրինականության վերականգնման գործընթացը, առավել ևս, երբ թիրախում են հայտնվել նախկին քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները, որոնք տարբեր թելերով կապված են Ռուսաստանի տարբեր օղակների հետ»,- նշել է նա:
Նորիկյանը նշել է՝ եթե շարունակվի այդ մարդկանց խուսափելը քրեական պատասխանատվությունից, ինքն ամենայն պատասխանատվությամբ կհայտարարի, որ վտանգի տակ է դրվում այն բոլոր քրեական գործերի հետագա ընթացքը, որոնց շրջանակներում այդ մարդկանց մեղադրանք է առաջադրված, նաև՝ Մարտի 1-ի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն՝ «Ջերմուկ Գրուպին»
2912:30
Էրդողանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Թուրքիայում կայանալիք COP31-ի առաջնորդների գագաթնաժողովին
5212:24
«Մենք նստած ենք մեկ՝ հայկական աթոռի վրա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7012:12
«Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին»․ ֆոն դեր Լայեն
6512:06
«Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը կատարել է 150 միլիարդ դրամից ավելի փոխհատուցում»․ Դավիթ Խարազյան (տեսանյութ)
5311:54
«Իրանի համար փոխվստահության երաշխիք է դիտվում իրենց հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ունենալը»․ Հակոբ Բադալյան
5711:48
Ուկրաինական պատվիրակությունը բանակցություններ է անցկացրել Ուիթքոֆի և Քուշների հետ
9111:36
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)
5211:30