«Իրանի համար փոխվստահության երաշխիք է դիտվում իրենց հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ունենալը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նյու Յորքում կայացող ՄԱԿ ԳԱ շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի հանդիպումը Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ։ Հաղորդագրությունը, մեղմ ասած, բավականին համեստ ու սառն է, ինչը, թերեւս, վկայում է երկկողմ հարաբերության մեջ առկա այն հանգամանքները եւ խնդիրները, որոնց մասին նախօրեին ակնարկել էր Հայաստանում Իրանի դեսպանը՝ երեւանյան քննարկման ժամանակ։ Դրան անդրադարձել էի Օրվա թեմայի երեկվա թողարկմանը։
Նկատեմ նաեւ, որ Շանհայի գործակցության կազմակերպության բիշքեկյան գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը չհանդիպեց Իրանի նախագահին, ինչը, իհարկե, երկու հարեւան երկրների համար, թերեւս, ուշադրության արժանի դետալ է։ Այդ ֆոնին հետաքրքիր է, Նյու Յորքում հանդիպումը իրանյան կողմի՞ նախաձեռնությունն է, թե՞ Երեւանն է Բիշքեկից հետո ստացել Թեհրանի դժգոհության մասին ազդակներ եւ փորձել է մեղմել վերաբերմունքը՝ հանդիպում կազմակերպելով։
Բացառելի չէ եւ այն, որ Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի առավել աղաղակող չլինի դիսբալանսը՝ Էրդողանի հետ հանդիպման դեպքում։ Եթե Նյու Յորքում Փաշինյանը հանդիպեր Էրդողանի հետ, իսկ Իրանի նախագահի հետ՝ ոչ, ապա կստացվեր բավականին նկատելի դիսբալանս, քանի որ Երեւանը փաստորեն այդպիսով երկու խոշոր միջազգային առիթ բաց թողած կլիներ Իրանի հետ բարձր մակարդակի քննարկման համար։
Իսկ «ինդիկատորը», հայ–իրանական հարաբերության պարագայում, իրանյան կողմը, թերեւս, հստակ է ցուցել՝ ռազմավարական գործակցության համաձայնագրի ստորագրում, այնպես, ինչպես ստորագրել են մի շարք այլ երկրների հետ՝ գլխավորապես արտատարածաշրջանային, որոնց մի զգալի մասն Իրանի համար էքզիստենցիալ մարտահրավերի կրող են։ Եվ այդ պարագայում Թեհրանի այդ սահմանած դե ֆակտո չափանիշը հասկանալի է․ նվազագույն փոխվստահության երաշխիք է դիտվում նաեւ իրենց հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ունենալը»։

«Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին»․ ֆոն դեր Լայեն
1412:06
«Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը կատարել է 150 միլիարդ դրամից ավելի փոխհատուցում»․ Դավիթ Խարազյան (տեսանյութ)
3111:54
«Իրանի համար փոխվստահության երաշխիք է դիտվում իրենց հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ունենալը»․ Հակոբ Բադալյան
3711:48
Ուկրաինական պատվիրակությունը բանակցություններ է անցկացրել Ուիթքոֆի և Քուշների հետ
6511:36
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)
3711:30
«Հավանաբար նա էլ է ուզել կյանքում գոնե մեկ անգամ Նիկոլ Փաշինյանի աչքը մտնել»․ Նաիրի Հոխիկյան
4911:12
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3011:06
Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող հայ ուսանողների հետ
5311:00