Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգի վերաբերյալ վերջին հայտարարություններից հետո դատավորների շրջանում լարվածություն է նկատվում։ Մեր տեղեկություններով՝ դատավորները ներքին զրույցներում մտահոգություն են հայտնել, որ իրենց աշխատասենյակներում կարող է ներքին ու արտաքին դիտարկում իրականացվել, իսկ դատարանների շենքերի հարակից տարածքները՝ տեսանկարահանվել։ Մեր փոխանցմամբ՝ իրավիճակն այն աստիճանի է հասել, որ որոշ դատավորներ միմյանց հետ զգայուն հարցեր քննարկելիս անձնական հեռախոսները թողնում են աշխատասենյակում, հեռանում դատարանի տարածքից և միայն դրանից հետո զրուցում։ Ավելին՝ մեր տեղեկություններով՝ դատավորներից ոմանք դատարանի շենքում սահմանափակել են անգամ մտերիմների ու ընտանիքի անդամների հետ հեռախոսային խոսակցությունները՝ մտավախություն ունենալով, որ դրանք էլ կարող են գաղտնալսվել։ Փաստացի դատական համակարգում այնպիսի մթնոլորտ է ձևավորվել, որ դատավորներն արդեն զգուշանում են ոչ միայն հրապարակային դիրքորոշում արտահայտելուց, այլև միմյանց հետ մասնավոր զրույցներից»։

Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»
1809:36
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»
2909:24
Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում․ «Հրապարակ»
3409:18
Պապիկյանը կասկածում է, որ իրեն «ժերտվա» կտան․ «Հրապարակ»
4709:12
«Ալմաթիի հռչակագիրն առանց վերապահումների ընդունելը դիվանագիտական անփութություն է»․ Թաթուլ Հակոբյան
11103:06
«ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ձևավորվում են հավակնություններ»․ Արա Պողոսյան
10902:06
«Քանի դեռ Ալիևը մաքսիմումը չի ստացել Նիկոլ Անհողից, այստեսակ հանդիպումներն ուղղակի խաբելու համար են»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
12000:48
«ՏԻՄ ընտրություններում առաջադրվելը բանտի ուղեգիր է․ ընդդիմադիրները չեն համարձակվում մասնակցել»․ Կարապետ Պողոսյան (տեսանյութ)
12900:18