ԴԱՀԿ-ն անցնում է արտակարգ ռեժիմի

Կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի, ըստ այդմ էլ կասեցնում է այնպիսի կատարողական գործողությունների իրականացումը, որոնց կատարումը ենթադրում է շփում կատարողական վարույթի մասնակիցների հետ և նախատեսում է կատարողական գործողությունների իրականացում պարտապանի հասցեում։ Այս մասին հայտարարություն է տարածել ծառայությունը:
«Հարգելի քաղաքացիներ,
Կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի, ըստ այդմ էլ կասեցնում է այնպիսի կատարողական գործողությունների իրականացումը, որոնց կատարումը ենթադրում է շփում կատարողական վարույթի մասնակիցների հետ և նախատեսում է կատարողական գործողությունների իրականացում պարտապանի հասցեում։
Տեղեկացնում ենք նաև, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գրասենյակի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, ուստի խնդրում ենք այցելել Ծառայություն՝ ելնելով բացառապես խիստ անհրաժեշտությունից:
Այցելության դեպքում՝
1. կրել դիմակներ, օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ,
2. ցուցաբերել առավելագույն զգուշավորություն,
3. հետևել Ծառայության հերթապահ աշխատակիցների ցուցումներին:
Ծառայությունը հորդորում է բոլոր վճարումներն իրականացնել վճարահաշվարկային տերմինալների՝ «Թել-Սել, «Իզի Փեյ», «Իդրամ», «Մոբի Դրամ» վճարային համակարգերի և բանկային փոխանցումների միջոցով՝ խուսափելով Ծառայության որևէ ստորաբաժանում այցելելուց: Կատարողական վարույթների շրջանակում վճարումները կարող են կատարվել նաև «e-payments» և «ArCa» վճարային համակարգերի միջոցով։
Դիմումները, բողոքները, հարցումները և Ծառայությանը հասցեագրված այլ փաստաթղթերը պետք է ուղարկվեն կա՛մ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով, կա՛մ ուղարկվեն փոստային ծառայության միջոցով»,- նշված է հայտարարության մեջ:

Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից (տեսանյութ)
42209.09.2026, 15:06
ԹՐԻՓՓ-ի հիմնական փաստաթղթերը
72509.09.2026, 15:01
«44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, անհայտ է 191 անձի գտնվելու վայրը»․ ՔԿ
52108.09.2026, 11:48
«Տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը»․ ԱՆ
52508.09.2026, 11:18
«Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը». Մայր Աթոռ
45207.09.2026, 13:36
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում
53506.09.2026, 19:18
Մարտի 1-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ
70904.09.2026, 17:06
Պահանջվում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից բռնագանձել 20-ից ավելի գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ
69504.09.2026, 13:30