Զինվորական քննչական բաժնում իրարանցում է. քննիչները փակուղու առաջ են կանգնել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժնում իրարանցում է. քննիչները փակուղու առաջ են կագնել: Բանն այն է, որ օրերս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշել էր վերացնել տալ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի որդու՝ Դավիթ Մովսիսյանի գործողությունների մասով կարճված գործը և նոր քննություն սկսել: Խոսքը ժամկետային զինծառայողի մորաքրոջ կողմից Ռազմական ոստիկանություն ահազանգի մասին է, որին ընթացք չէր տրվել։
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչև գործի քննությունը սկսելը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ժամկետային զինծառայողի մորաքրոջը անձամբ հրավիրել է իր մոտ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորի մարաքույրն ու գլխավոր դատախազը մոտ 40 րոպե զրուցել են, որի ընթացքում դատախազը, զինվորական դատախազը համոզել են նրան չկաշկանդվել, իրավապահներին հայտնել այն, ինչի մասին ամիսներ առաջ ահազանգել է ՌՈ թեժ գիծ: Սակայն հանդիպումից մի քանի օր անց, երբ զինվորական քննչական բաժնի քննիչները զինվորի մորաքրոջը հրավիրել են հարցաքննության, տիկինը զայրացել է քննիչների վրա և ասել, որ իրեն հանգիստ թողնեն։ Ու թեև նա հրաժարվել է խոսել, սակայն իրավապահները հեռախոսային խոսակցություննրի արդյունքում որոշ բաներ, այնուամենայնիվ, կարողացել են բացահայտել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատախազությունից հայտնեցին, որ գլխավոր դատախազը որեւէ նման հանդիպում չի ունեցել»:

Ռուբեն Մելիքյանը կստանձնի Վահրամ Սահակյանի պաշտպանությունը
4717:54
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
6116:30
«Ոչինչ չի՛ ներվելու, չի՛ մոռացվելու»․ Գառնիկ Դանիելյան
5916:24
«Մարդկանց անվտանգությունը չի կարող երկրորդական լինել շինարարության արագության կամ որևէ այլ շահի համեմատ»․ Վիկտոր Մնացականյան
6116:12
Ուղիղ միացում՝ Տիչինայի փողոցից (տեսանյութ)
8016:00
«Ադրբեջանցին մտել է Ծովագյուղ, տներն է նկարում»․ Աննա Աբրահամյան (տեսանյութ)
12615:12
«Երևանի քաղաքապետարանի հետ քննարկում ենք, թե նկարի փոխարեն ինչ է լինելու»․ Արտակ Հովհաննիսյան (տեսանյութ)
6515:00
«Սամվել Սահակյանի մահվան հանգամանքները մինչ օրս հայտնի չեն, մեղավորները պատժված չեն»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8614:06