Քաղաքացիները շարունակում են ահազանգել Adjarabet-ի անօրինական գործողությունների մասին․ հաղորդում

Երեկ MAMUL.am-ը հրապարակել էր նյութ, որտեղ անդրադարձել էր քաղաքացիների ահազանգերին առ այն, որ Adjarabet-ն արգելափակում է իր օգտատերերի հաշիվները և խոչընդոտում հաշիվներում առկա միջոցների կանխիկացումը։
Հրապարակումից հետո մի քանի տասնյակ քաղաքացիներ սկսեցին ահազանգել խմբագրություն և ներկայացնել նույն խնդրին առնչվող իրենց դեպքերը՝ կցելով լուսանկարներ և տեսանյութեր։
Նշենք նաև, որ նյութի հրապարակումից հետո Ajarabet ընկերությունը զանգահարել, այնուհետև գրավոր պատասխանով ներկայացրել էր ընկերության տեսակետը՝ նշելով, որ հրապարակված նյութում ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ «Մեր համակարգով բոլոր ճշտումներն արեցինք, կարող եմ միանաշանակ ասել, որ այս տեղեկատվությունը սուտ է»։
Ստորև ներկայացնում ենք քաղաքացիների դժգոհությունները՝ առանց մեկնաբանության։
Տեղեկացնում ենք, որ քաղաքացիների անունները չեն հրապարակվում՝ ընկերության հետ հետագա խնդիրներից խուսափելու համար։
«Իմ էջն էլ են արգելափակել արդեն 3 ամիս ու եղած գումարն էլ կանխիկացնել չի լինում։ Մի քանի անգամ դիմել եմ, ոչ մի կոնկրետ պատասխան չեն տալիս․․․»։
«Ես ևս չէի կարողանում կանխիկացում անել․․․ պասպորտ ուզեցին, ուղարկեցի․․․ էջս արգելափակեցին․․․ հիմա ոչ կարողանում եմ խաղալ, ոչ կանխիկացնել․․․»։
«Ներկայացնում եմ երկու էջ, մեկի վրա 90.000 դրամ է, մյուսին՝ 91.000, որոնք արգելափակել են ու չեն թողնում գումարները կանխիկացնել․․․ 2 ամսից ավելի․․․ ու որպես պատասխան ասում են, որ կատարում են ստուգում․․․ ու ոչ մի հստակ բան չեն նշում․․․ ասում են՝ եթե ձեզ դուր չի գալիս, դիմեք իրավապահներին»։
«199.500 գումար լցրել ենք, արգելափակել ա»։
«Աջարաբեթն արգելափակել ա սայթս ու առանց պատճառի․․․ իմ սայթում ունեմ 110.000 դրամ․․․ ու չեն թողնում կանխիկացնեմ»։
«Իմ էջը և իմ պես մի քանի հոգու էջ արգելափակել են և չեն բացում․․․ մեր գումարները չեն տրամադրում․․․ ասում են՝ ստուգումներ են․․․ արդեն 16 օր արգելափակված է իմ էջը․․․չեն պատասխանում ոչ մի հարցի»։
«Արգելափակել են իմ էջը․․․ չեմ կարողանում կանխիկացնել իմ գումարը․․․ չեմ կարում հետ բերել իմ գումարը»։


«Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել». Արա Պողոսյան
1517:54
«Այսուհետ ՀՀ-ում ապրող ցանկացած հայ պետք է մտավախություն ունենա, որ կարող է տան դուռը բացել և տեսնել զինված ադրբեջանցի»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
5416:36
«Դուրս եկեք իմ անձնական էջերից, իմ անձնական կյանքից»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8416:18
«Ադրբեջանցի զինծառայողը պետք է պատասխանատվության ենթարկվի»․ բողոքի ակցիա՝ ԱԱԾ-ի դիմաց (տեսանյութ)
7015:18
Ըստ տուժածի քրոջ՝ ադրբեջանցին պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձեռքի 3 մատները (տեսանյութ)
8014:36
««Մանախը» երեկվանից ձերբակալված է»․ Աննա Ծառուկյան
8814:18
Ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ որդին մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)
9614:06
«Սա ցինիզմի թագավորություն է»․ Արման Աբովյան (տեսանյութ)
7313:48