Adjarabet-ը համատարած արգելափակում է քաղաքացիների հաշիվները՝ արգելելով գումարի կանխիկացումը

MAMUL.am-ի խմբագրությունն այսօր ահազանգեր է ստացել ՀՀ քաղաքացիներից այն մասին, որ Adjarabet բուքմեյքերական ընկերությունը առանց որևէ ծանուցման արգելափակումներ և սահմանափակումներ է կատարում իր օգտատերերի հաշիվներում։ Այդ կերպ ընկերությունը թույլ չի տալիս, որպեսզի իր օգտատերերը կարողանան կանխիկացնել իրենց հաշիվներում առկա միջոցները։ Համաձայն քաղաքացիների տրամադրած տեղեկությունների, ընկերությունը որևէ կերպ չի պարզաբանում իր գործողությունները։ Ավելին․ ընկերությունն անգամ չի նշում կամ տեղեկացնում, թե որն է արգելափակումների պատճառը և որքան ժամանակից կարող են քաղաքացիները կանխիկացնել իրենց միջոցները։
Հատկանշական է, որ սահմանափակումները կիրառվում են միայն կանխիկացմանը, իսկ խաղադրույքներում և շահումով խաղերում դրանց ծախսելը թույլատրվում է, ինչը քաղաքացիները դիտում են որպես իրենց իրավունքների խախտում և միջոցների սեփականացման փորձ։
Հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի ընթերցող։ Եթե դուք ևս առնչվել եք նման խնդրի այս, կամ այլ ընկերության կողմից, խնդրում ենք գրել նամակ։
Տեղեկությունների տրամադրող անձի գաղտնիությունն ապահովվում է։

«Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել». Արա Պողոսյան
1517:54
«Այսուհետ ՀՀ-ում ապրող ցանկացած հայ պետք է մտավախություն ունենա, որ կարող է տան դուռը բացել և տեսնել զինված ադրբեջանցի»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
5416:36
«Դուրս եկեք իմ անձնական էջերից, իմ անձնական կյանքից»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8416:18
«Ադրբեջանցի զինծառայողը պետք է պատասխանատվության ենթարկվի»․ բողոքի ակցիա՝ ԱԱԾ-ի դիմաց (տեսանյութ)
7015:18
Ըստ տուժածի քրոջ՝ ադրբեջանցին պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձեռքի 3 մատները (տեսանյութ)
8014:36
««Մանախը» երեկվանից ձերբակալված է»․ Աննա Ծառուկյան
8814:18
Ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ որդին մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)
9614:06
«Սա ցինիզմի թագավորություն է»․ Արման Աբովյան (տեսանյութ)
7313:48