«Ակնհայտ է, որ ընտրությունների ավարտից հետո լուրջ հետևությունների անհրաժեշտություն է լինելու». Արսեն Խառատյան
![]() 562 Երեքշաբթի, 31 մարտի, 2020 թ., 14:50 «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյուռընտիր Արցախի առավոտը Առավոտյան ժամը 8-ից մինչև կեսօր Ստեփանակերտի շուրջ 4 տասնյակ ընտրատեղամասերի մեծ մասն աշխատում էին գերակտիվ ռեժիմով: Մեր եղած բոլոր 6 ընտրական տեղամասերում հերթեր էին, առավոտյան 10-ից 11-ի դրությամբ ընտրատուփերը լեփ-լեցուն էին, այնքան, որ հանձնաժողովի անդամներն ստիպված էին քանոնով տեղավորել ընտրաթերթիկները: Վստահ չեմ, թե ինչպես է կարգավորվելու այս հարցը մինչև օրվա վերջ: Ընտրատեղամասերի դիմաց ձեռնոցներ ու դիմակներ էին տեղադրված, տուփերով գրիչներ, որոնցից ոչ բոլոր ընտրողներն էին օգտվում: Կեսօրի դրությամբ Արցախի ԿԸՀ տվյալների համաձայն ընտրություններին մասնակցությունը 25% է եղել: Ընտրական գործընթացը կազմակերպելու լուրջ թերությունների, ինչպես նաև արձանագրված մի շարք այլ խնդիրների վերաբերյալ առաջիկայում կբարձրաձայնեն դիտորդներն ու թեկնածուները: Ակնհայտ է, սակայն, որ ընտրությունների ավարտից հետո լուրջ հետևությունների ու փոփոխությունների անհրաժեշտություն է լինելու: Մի բան կարող եմ հստակ արձանագրել, եթե մինչ այս պահը կորոնավիրուսն Արցախ է հասել, ապա այս ընտրությունների ընթացքում մարդկային շփումների մասշտաբները դրա տարածման համար «փառահեղ» հնարավորություն է ստեղծել: Շարունակում ենք հետևել Արցախյան ընտրությունները կորոնավիրուսի օրերին, կամ՝ «пир во время чумы» սյուռեալիստական ֆիլմը»: |

«Արցախի ժողովրդի վերադարձը և Արցախի ղեկավարների ազատ արձակումը արդար պահանջ է»․ Արամ Ա
9719:54
«Սա արդեն քաղաքական վեճ չէ, այլ պետական ինքնության ճգնաժամ»․ Մետաքսե Հակոբյան
10219:42
«ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության հետ հանդիպման ենք գնալու իշխանությունների ապօրինությունների մասին մեծ փաթեթով»․ Էլինար Վարդանյան
10619:12
«Անդրանիկ Թևանյանն ու Մարտուն Գրիգորյանը դարձել են սոցիոլոգիական հարցման տվյալների «տուժողները»»․ Իվետա Տոնոյան
15718:12
«ՌԴ-ի հետ հարաբերություններն անդառնալիորեն փչացրել է»․ Րաֆֆի Ասլանյան
14817:06
«Հրապարակեք այն ապացույցները, որով մեղադրանքներ եք տարածում իմ հասցեին»․ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿ-ին (տեսանյութ)
21616:42
«Ամեն ինչը խաբում եք, ինչ ասել եք, չի եղել»․ երեխա (տեսանյութ)
7616:00
Ավարտվել է Անդրանիկ Թևանյանի բնակարանի խուզարկությունը (տեսանյութ)
13815:54
