Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ասում են՝ գյոզալ Ավստրալիան ու Բրազիլիան թողած՝ գնացել են Ադրբեջանի հետ են խաղաղություն հաստատում»․ Նիկոլ Փաշինյան

«Ասում են՝ գյոզալ Ավստրալիան ու Բրազիլիան թողած՝ գնացել են Ադրբեջանի հետ են խաղաղություն հաստատում»․ Նիկոլ Փաշինյան
26
Այսօր, 18:18

«Մենք հիմնականում ո՞ւմ հետ ենք խոսել խաղաղության մասին, խոսել ենք հեռավոր ինչ-որ երկրների հետ, բայց այն սուբյեկտի հետ, որի հետ պետք է խաղաղություն հաստատենք, այս պրոցեսից դուրս է եղել, ընդհակառակն, նրա հետ նույնիսկ շփվելը պրոբլեմ է եղել»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա մենք ո՞ւմ հետ ենք խաղաղություն հաստատում․․․ Մենք բաց ենք թողել մի կարևոր նյուանս, որ մեր խնդիրը խաղաղություն հաստատելն է մեր միջավայրի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Բայց մեր ավանդույթի, մեր մտածողության մեջ դա չկա, ասում են՝ արա՛, գյոզալ Ավստրալիան ու Բրազիլիան թողած, փոխանակ գնան նրանց հետ խաղաղություն հաստատեն, հլը սրանց խելքին աշեցեք, գնացել են Ադրբեջանի հետ են խաղաղություն հաստատում․․․ Մենք, այո, բանակցում ենք, քննարկում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ մեր հարևանների հետ առաջին հերթին, որովհետև խաղաղությունը իրենց հետ պետք է հաստատենք»,-հավելեց Փաշինյանը։

«Ասում են՝ գյոզալ Ավստրալիան ու Բրազիլիան թողած՝ գնացել են Ադրբեջանի հետ են խաղաղություն հաստատում»․ Նիկոլ Փաշինյան