Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Գյումրիում 38-ամյա տղամարդը դանակահարել է եղբորը

Գյումրիում 38-ամյա տղամարդը դանակահարել է եղբորը
29
Այսօր, 19:18

Նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այդ օրը ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում մի քաղաքացի տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավոր Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Ղուկաս Վ.-ն է։

Ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ, պարզել են, որ նույն օրը ժամը 06:00-ի սահմաններում իրենց տանը վիրավորի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Արթուր Վ.-ի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արթուր Վ.-ին։

Ղուկաս և Արթուր Վ.-երը հարազատ եղբայրներ են։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: