Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

««Ուժեղ Հայաստան»-ը հենց այսօր պատրաստ է կողմ քվեարկել խաղաղության պայմանագրին, բայց դուք ձեր «բայց»-երի պատճառով չեք բերում այն»․ Տիգրան Աբրահամյան

««Ուժեղ Հայաստան»-ը հենց այսօր պատրաստ է կողմ քվեարկել խաղաղության պայմանագրին, բայց դուք ձեր «բայց»-երի պատճառով չեք բերում այն»․ Տիգրան Աբրահամյան
19
Այսօր, 15:36

«Եթե նախաստորագրած խաղաղության պայմանագիրը վաղը բերեք՝ մենք պատրաստ ենք կողմ քվեարկել, մենք առանց «բայց»-երի ենք խոսում, «բայց»-երով դուք եք խոսում»,- ԱԺ-ում արձագանքելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ասում եք խաղաղություն, բայց զիջումներ, ինչը փաստացի նշանակում է զիջումներ՝ առանց խաղաղության։ Ասում եք՝ եկեք Ադրբեջանի նախապայմանը կատարենք, եկեք փոխենք Սահմանադրությունը, ու ամենացավալին այն է, որ դուք և ձեր կուսակցությունն անգամ չեք էլ պատկերացնում, թե հաջորդ նախապայմանը և զիջումը որն է լինելու։ Կրկնում եմ՝ «Ուժեղ Հայաստան»-ը հենց այսօր պատրաստ է կողմ քվեարկել խաղաղության պայմանագիրն, բայց դուք ձեր «բայց»-երի պատճառով չեք բերում խաղաղության պայմանագիրը»,- շարունակել է ընդդիմադիր պատգամավորը։
Ավելի վաղ Անահիտ Ավանեսյանն ասել էր, որ եթե ընդդիմադիր ներկայացուցիչները խաղաղությանը կողմ են, «բայց» չկա։

««Ուժեղ Հայաստան»-ը հենց այսօր պատրաստ է կողմ քվեարկել խաղաղության պայմանագիրն, բայց դուք ձեր բայցերի պատճառով չեք բերում այն»․ Տիգրան Աբրահամյան