«Գողին բարերար չփորձեք կոչել․ հեսա փողերը ձեռներիցդ կառնենք, կդառնաք քաղաքական բոմժ»․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին

«Ասում եք՝ մարդիկ չէին ուզում, որ իրենց զավակները զոհվեին բայրաքթարների տակ։ Այո, ճիշտ եք ասում, բայց քանի կար Ղարաբաղի շարժումը, մարդիկ ուզեին, թե չուզեին, իրենց զավակները պիտի զոհվեին բայրաքթարների տակ»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Անուշ Միրզոյանի դիտարկումներին։
«Երբ որ մարդիկ զոհվում էին բայրաքթարների տակ, դուք միլիարդատերեր էիք դառնում, զինվորների հացը գողցողները կամ նրանց ներկայացուցիչներն այստեղ նստած են․․․ Զորամասերից գողացել եք, դպրոցներից գողացել եք, պետությունից գողացել եք, և 64 միլիարդի գող ազգային մեծ բարերար, և հիմա ո՞ւր է նա, աշխատանքային ուղղիչ գաղութում․․․
Մե՞նք ենք դավաճանը, թե՞ դուք․․․։ Դավաճաննե՛ր, դուք դրոշները գողացել եք, ո՞ւր է, Ղարաբաղի դրոշները խի՞ եք հանել ձեր սեղաններից․․․ Դուք գողին բարերար չփորձեք բարերար կոչել․․․»,- հունից դուրս գալով նշեց Փաշինյանը՝ ընդգծելով՝ հեսա փողերը ձեռներիցդ կառնենք, ոնց քաղաքական բոմժ եղել եք, այդպես էլ կդառնաք քաղաքական բոմժ։

«Ասում են՝ գյոզալ Ավստրալիան ու Բրազիլիան թողած՝ գնացել են Ադրբեջանի հետ են խաղաղություն հաստատում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1418:18
«Նոր սահմանադրության ուղերձը մեկն է՝ մենք փակում ենք կոնֆլիկտների էջը բոլոր ուղղություններով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3317:42
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը
5417:30
«Հերթով ձեր տեղը գտնում եք ՀՀ ինքնիշխան պետության բանտախցերում», «դուք ինձ սպառնո՞ւմ էիք». իրավիճակը՝ ԱԺ-ում (տեսանյութ)
6717:24
«Ադրբեջանի «վերջին պահանջը» ձևավորվում է Հայաստանում»․ Վահե Հովհաննիսյան
6117:06
«TRIPP նախագծի իրականացման գործնական փուլ ենք մտնում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5417:00
«Ադրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է․ արդեն Ամարաս են հասել»․ Տիգրան Աբրահամյան
6617:00
«Ի՞նչն է պատճառը, որ աշխատավարձերի բարձրացման նախագիծը հետաձգեցիք»․ հարց՝ Տիգրան Խաչատրյանին (տեսանյութ)
6916:48