Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«TRIPP նախագծի իրականացման գործնական փուլ ենք մտնում». Նիկոլ Փաշինյան

«TRIPP նախագծի իրականացման գործնական փուլ ենք մտնում». Նիկոլ Փաշինյան
20
Այսօր, 17:00

«Ի՞նչ նորություններ ունե՞ք խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում»,- Աժ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ պատգամավոր Նատալյա Սինորյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նա պատասխանեց. «Միակ նորությունն այն է, որ ինչ որ նախկինում խոսվել է, քննարկվել է, այդ ուղղություններով առաջ ենք շարժվում: Նաև TRIPP նախագծի իրականացման գործնական փուլ ենք մտնում և այդ գործնական փուլի կարևոր հանգրվանից է լինելու մասնավորապես հարավային հատվածում սահմանային այնքան տարածքի երկարության սահմանազատումը և սահմանագծումը, որոնք անհրաժեշտ են տրանսպորտային կոմունիկացիաների կառուցման համար: Դուբլինի հանդիպման ընթացքում մենք վերահաստատել ենք այն, ինչ նախկինում նխնական պայմանավորվել էինք»:

«TRIPP նախագծի իրականացման գործնական փուլ ենք մտնում». Միկոլ Փաշինյան