«Ազատ Հայրենիք»-ի խոսնակի պարզաբանումները՝ Արցախում ծեծկռտուքի վերաբերյալ

«Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքից համացանցում շրջանառվում է տեսանյութ, որը որոշ օգտատերերի, այդ թվում «Իրազեկ քաղաքացիական միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսիյանի կողմից ներկայացվում է իբրև մեր քաղաքական թիմի և նախագահի թեկնածուներից մեկի կողմնակիցների միջև բախում:
Նախ, դիտելով այդ տեսանյութը՝ պարզ երևում է, որ դրանում քաղաքական ոչ մի ենթատեքստ չկա, և ընդամենը մի քանի գինովցած երիտասարդի քաշքշուկ է:
Երկրորդ՝ Մուշ համայնքի մեր կուսակցական ընկերներից հավաստի տեղեկություն ստացա, որ դեպքը տեղի է ունեցել երեկ և դրանում ներգրավված երիտասարդները քաղաքական ոչ մի կողմնորոշում չունեն, առավել ևս՝ դեպքը ոչ մի քաղաքական ուժի կամ նախագահի թեկնածուի գրասենյակում կամ նախընտրական շտաբում տեղի չի ունեցել:
Երրորդ՝ միջադեպով զբաղվում է ոստիկանությունը, և, մեր տեղեկություններով, արդեն համապատասխան ընթացակարգ են սկսել այդ առթիվ:
Չորրորդ՝ մենք դատապարտում ենք բռնության ցանկացած դեպք՝ անկախ պատճառներից ու կատարողներից:
Հինգերորդ՝ մենք դատապարտում ենք քաղաքական ենթատեքստ ունեցող ցանկացած սադրանք:
Վեցերորդ՝ դապապարտելի է նաև այն մարդկանց գործելաոճը, ովքեր, օգտագործելով իրենց հանրային կամ քաղաքական դիրքն, առանց ճշտելու փաստերն ու տեղեկությունները, միակողմանի աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ փորձում են, այսպես կոչված, մեղադրանքներ ներկայացնել քաղաքական որևէ ուժի կամ գործչի հասցեին: Մի՛ խաբեք ժողովրդին ձեր շահարկումներով ու մանիպուլյացիաներով»:

«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան
6603:00
«Ալեն Սիմոնյանն իր վրա պատասխանատվություն է վերցնում». Դերենիկ Մալխասյան
7001:36
«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
9400:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
16200:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
95Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
107Երեկ, 20:18
«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
111Երեկ, 18:00
«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
118Երեկ, 17:24