«Ինչո՞ւ չեք քչացնում անիմաստ պարգևավճարները»․ քաղաքացին՝ վարչապետին

«Իմ որոշմամբ, մարտ ամսին բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանալու և այդ գումարները օգտագործվելու են կորոնավիրուսի դեմ պայքարում»,-․ պատասխանելով քաղաքացու այն հարցին, թե անիմաստ պարգևավճարները չե՞ք ուզում քչացնել և դրանք փոխանցել թոշակառուներին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ պաշտոնյաների պարգևավճարների հարցը լուծելով՝ լուծել են կարևոր խնդիր․ կարողացել են 2019 թվականի ընթացքում աննախադեպ բարձր տնտեսական ցուցանիշներ ապահովել, որի արդյունքներով 2018-ից մինչև հիմա 1 մլն 90 հազար մարդու աշխատավարձ, թոշակ ու նպաստ են բարձրացրել: «Մենք պաշտոնյաների պարգևավճարների համար 2020-ին 1 մլրդ դրամ ենք հատկացրել, իսկ 2020 թվականի պետբյուջեով զինծառայողների, փրկարարների, անտառապահների ուսուցիչների աշխատավարձերի, նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների և նպաստների բարձրացման համար հատկացրել ենք 71,6 մլրդ դրամ: Այսինքն, այս գումարի 1,4%-ի չափով ենք պաշտոնյանների հետ կապված խնդիր լուծել և այդ 1,4%-ի ներդրման արդյունքում ունեցել ենք 98,6%-ի էֆեկտ»,- պարզաբանեց վարչապետը։

«Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով
2621:42
«Օրենքով գող» «Օշականցի Գևորիկը»՝ Գևորգ Մելիքյանը, 2 ամսով կալանավորվել է
5220:42
Ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Անթալիայում՝ ուղևորի մահվան պատճառով
9018:06
Նորքի պատմական կամուրջը կվերականգնվի
8817:36
«Ե՞րբ եք վերականգնելու տուժող ճանաչված քաղաքացիների իրավունքները»․ Մհեր Կարագոզյան (տեսանյութ)
8416:24
«6 տարի առաջ էս օրը ամեն ինչ ժամերի հարց էր»․ Սամվել Հայրապետյան
8915:42
«Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի»․ Արտակ Հովհաննիսյան
9215:12
«Զորավարժության իմաստը միայն զինվորներին շարելն ու տեխնիկան ցուցադրելը չէ»․ Վիտալի Մանգասարյան
8514:42