Երբ կավարտվի ուսումնական տարին դպրոցականների համար. նախարարությունը հայտարարություն է տարածել
![]() 2484 Երկուշաբթի, 27 ապրիլի, 2020 թ., 18:30 ԿԳՄՍՆ-ը տեղեկացնում է, թե ինչպես է կազմակերպվելու ուսումնական տարվա ավարտն ու ընդունելության գործընթացը *Հեռավար եղանակով ուսուցումը շարունակվում է մինչև ուսումնական տարվա ավարտը. հնգօրյա ուսումնական շաբաթի դեպքում՝ մինչև մայիսի 22-ը, վեցօրյա ուսումնական շաբաթի դեպքում՝ մինչև մայիսի 23-ը: Բաց թողնված դասերը հաշվառվում են ըստ հեռավար ուսուցմամբ ծածկված ծավալի։ *Հանրակրթական ուսումնական հաստատություններում տարեկան գնահատականները ամփոփվում են մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա: *Հանրակրթական ուսումնական հաստատություններում 4-րդ և 9-րդ դասարանների ավարտին կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվելու: Դպրոցներում ավարտական՝ 12-րդ դասարանի քննություններ չեն իրականացվում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձևով, ինչ 4-րդ և 9-րդ դասարանների դեպքում: Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասը քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին, վերջիններս հնարավորություն է տրվում ընտրել՝ պահպանել քննության արդյունքը, կամ ընտրել տարեկան գնահատականը՝ որպես ատեստատում քննական գնահատական: Ամփոփումը կատարվում և ատեստատները տրվում են մինչև մայիսի 25-ը: ✅Բուհերի ավարտական քննություններ և դիպլոմային աշխատանքներ Ըստ ընթացակարգի՝ մինչև մարտի 15-ը դիմորդներն արդեն լրացրել են բուհերի ընդունելության հայտերը: Քանի որ այժմ տեղի է ունենում ընթացակարգի փոփոխություն, անհրաժեշտություն է առաջացել հայտագրման նոր հնարավորություն տալ թե՛ արդեն հայտագրվածներին, թե՛ նախորդ տարիների շրջանավարտներին: Քննությունների հայտագրման գործընթացը միավորվել է բուհեր դիմելու հայտերի լրացման հետ՝ որպես մեկ միասնական գործընթաց: Հայտագրման գործընթացը կմեկնարկի մայիսի 25-ից և կգործի մինչև հունիսի 15-ը: Հայտագրումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով: Դիմորդները միաժամանակ կընտրեն քննական առարկան, բուհն ու մասնագիտությունը: Նախապես հայտագրված բոլոր դիմորդները նույնպես կարող են հայտագրվել այս ընթացքում՝ հնարավորություն ստանալով վերահաստատել կամ փոխել նախնական հայտը՝ հաշվի առնելով տեղի ունեցած փոփոխությունները: Նախապես մի քանի քննության համար հայտագրված դիմորդներին կվերադարձվի քննությունների համար վճարած գումարը: Բուհերի ընդունելության միասնական քննությունները տեղի կունենան հուլիսի առաջին տասնօրյակում: Արվեստի և սպորտի բուհերը ևս պետք է կազմակերպեն ընդունելությունը մեկ քննության միջոցով: Բանավոր ընդունելության քննություններ չեն նախատեսվում: Միջպետական ծրագրերով ընդունելություն Քոլեջների և ուսումնարանների ավարտական դիպլոմային աշխատանքների պաշտպանություն և քննություններ չեն իրականացվում: Ամփոփումը կատարվում է այնպես, ինչպես դպրոցական ավարտականների պարագայում: Եթե սովորողը գնահատական չունի երկրորդ կիսամյակում, տարեկանը նշանակվում է առաջին կիսամյակի հիման վրա: Ամփոփումը կատարվում և դիպլոմները տրվում են մինչև հունիսի 5-ը: Մագիստրատուրայում ընդունելության ժամկետներն առաջարկվում է սահմանել հունիսի 16-ից 30-ը և արդյունքներն ամփոփել մինչև հուլիսի 5-ը: Քոլեջների և ուսումնարանների հետ կապված ընդունելությունը՝ 9-ամյա կամ 12-ամյա կրթության հիմքով, նախատեսվում է կազմակերպել հիմնականում ատեստատների գնահատականներով օգոստոսին, բացի արվեստի, սպորտի և առողջապահական հաստատություններից, որտեղ իրականացվում է մեկական քննություն նույն սկզբունքներով, ինչ բուհեր ընդունվելու դեպքում: Հայտերի ընդունումը նույնպես իրականացվում է էլեկտրոնային եղանակով: Ոսկե մեդալի քննություններ այս տարի չեն իրականացվելու. այն շրջանավարտները, որոնք ոսկե մեդալի հավակնորդ են, հաջորդ տարի հնարավորություն կունենան մասնակցելու քննությունների։ «Վերջին զանգի հետ կապված որոշել ենք հետևյալը. երբ համավարակն այլևս խնդիր չլինի, և սահմանափակումներ չլինեն, մենք միասին որևէ օր կորոշենք և համատեղ կիրականացնենք Վերջին զանգի արարողությունը։ Նախարարություններն ու պաշտոնյաները ևս կմիանան ձեզ»,-ասել է ԿԳՄՍ նախարարը։ Իրավական դաշտի համապատասխանեցում. Տեղեկացնենք նաև, որ բուհերի ընդունելության քննությունների հետ կապված լրացուցիչ պարզաբանում կլինի ապրիլի 30-ին, որի ընթացքում կհրապարակվի նաև ըստ մասնագիտությունների քննությունների ցանկը: Ուսումնական տարվա ավարտի և հաջորդ ուսումնական տարվա ընդունելության գործընթացին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը հասանելի կլինի heravar.armedu.am կայքում՝ առաջին էջում առանձնացված «Ավարտական և ընդունելության քննություններ» բաժնում՝ սկսած ապրիլի 28-ից: |

Փոփոխություններ՝ բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
70219.04.2026, 19:36
«Իրանում բոլոր դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման»․ #Tasnim
215216.04.2026, 14:38
«Մեր կուրսում գրեթե մի հոգի չկա, որ մասնագիտությամբ է աշխատում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
76614.04.2026, 15:24
«Ինչքան լավ են սովորում երեխեքը, այնքան շուտ են մեծանում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
126608.04.2026, 10:48
«Պատրա՞ստ եք երաշխավոր կանգնել, որպեսզի Դավիթ Մինասյանի կալանքի որոշումը փոխվի»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
130307.04.2026, 16:00
«Ոչխարի օրգաններ եք հերձե՞լ. բա միսն ի՞նչ եք արել». Նիկոլ Փաշինյանը՝ աշակերտներին (տեսանյութ)
130603.04.2026, 11:42
«Վախեցրի՞նք քեզ». Նիկոլ Փաշինյանը՝ լաց լինող փոքրիկին (տեսանյութ)
117003.04.2026, 11:30
«Հավի միս, աղցանի բաղադրիչներ. շատ լավ է». Նիկոլ Փաշինյանը՝ մանկապարտեզի խոհանոցում (տեսանյութ)
124603.04.2026, 11:18
