Ինչպե՞ս են ամփոփվելու աշակերտների գնահատականները. պարզաբանում է ԿԳՄՍ փոխնախարարը

«Առաջին լրատվական»-ի եթերում ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ կորոնավիրուսը կրթական համակարգը ռենտգենի ենթարկեց. բացահայտվեցին մի շարք խնդիրներ. «Աշակերտների 15-20 տոկոսը խնդիրներ է ունեցել՝ կապված հեռավար ուսուցման կազմակերպման հետ, և նախարարությունը որոշեց սահմանափակվել մինչև այս տարվա մարտի 13-ն ունեցած գնահատականներով և դրա հիման վրա իրականացնել տարվա ամփոփումները: Եթե որևէ երեխա երկրորդ կիսամյակում գնահատական չի ունեցել, տարեկան գնահատականի ամփոփման համար կարող է հիմք ծառայել առաջին կիսամյակի գնահատականը: Ըստ այդմ՝ 4-10 գնահատականներ ստացած աշակերտները կփոխադրվեն հաջորդ դասարան»,- ասել է Անդրեասյանը:
Նա հայտնել է, որ անբավարար գնահատականներ ունեցող երեխաների համար ուսուցիչները կկազմեն անհատական ուսուցման պլան՝ ելնելով այն ծավալից, որը բաց է թողնված, և հեռավար քննության միջոցով կկարողանան գնահատել այդ աշակերտներին՝ անկախ նրանից, թե քանի առարկայի պարագայում են ունեցել այդ խնդիրը:
«Փոփոխությունները պետք է դիտարկել որպես հնարավորություն դպրոցներում առկա խնդիրները բարելավելու համար»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
17603:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
44320.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
49920.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
50820.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
104417.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
98916.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
301116.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
212415.07.2026, 21:35