«Տքնաջան աշխատած աշակերտները ինչու պիտի տուժեն հանուն 20-25%-ի». Կարինե Տոնոյան
![]() 1094 Հինգշաբթի, 30 ապրիլի, 2020 թ., 03:10 Լրագորղ, մանկավարժ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսպես չի՛ կարելի խոսել դպրոցի ու ուսուցչի նկատմամբ վստահության կամ սոցարդարության մասին Հարգելի ԿԳՄՍ նախարարություն, որպես դպրոցի տնօրեն և ուսուցիչ, հարկ եմ համարում արտահայտել իմ անհամաձայնությունը ձեր կողմից կայացրած 2019-20թթ. ուստարին մինչև մարտի 13-ն ստացած գնահատականներով փակելու որոշմանը: Դուք ասում եք, որ աշակերտության մոտ 20-25 տոկոսը չի մասնակցել հեռավար դասերին, ուստի սոցարդարության սկզբունքով առաջնորդվելով, բոլորին հավասար վերաբերմունք կցուցաբերեք.......Կներեք, բայց դա չեղավ հավասար վերաբերմունք, եթե երկու ամիս տքնաջան աշխատած աշակերտները, որոնք ձեր ասածով, մոտ 75-80 տոկոս են կազմում, պետք է կորցնեն իրենց աշխատանքի արդյունք/գնահատականները, հանուն 20 կամ 25 տոկոսի: Դուք ասում եք, որ վստահում եք դպրոցին և ուսուցիչներին, ուրեմն վստահեք մինչև վերջ, քանի որ, այո՛, միայն ուսուցիչը հստակ գիտե, թե յուրաքանչյուր երեխա ինչ գիտե և ինչպես ճիշտ գնահատի, առավել ևս, որ կան երեխաներ, որոնք այս հեռավար կրթության օրերին դրսևորել են աննախադեպ ակտիվություն և առաջադիմություն, որը չգնահատելն ամենամեծ անարդարությունը կլինի, այն դեպքում, երբ այդ 20-25 տոկոսի մեջ կան երեխաներ, որոնք, ունենալով տեխնիկական հնարավորություններ, պարզապես, դրսևորեցին ծուլություն և անպատասխանատվություն և շատ քիչ կամ բնավ չեն մասնակցել հեռավար դասերին: Կամ ինչպես եք պարզել այդ 20-25 տոկոսի ո՞ր մասն է տեխնիկական պատճառով դուրս մնացել, որը ծուլության ու անպատասխանատվության: Ինչպե՞ս կարելի է նրանց և երկու ամիս օրուգիշեր աշխատած աշակերտին համահավասարեցնել: Էլ չասեմ ուսուցիչների այս օրերի աննկարագրելի նվիրվածության ու գործադրած ջանքերի մասին, որը դուք մեկ որոշումով պարզապես անիմաստ եք դարձնում, միայն թե չասեք՝ հո, գնահատականի համար չեն աշխատել, այո՛, նաև գահատականի, գնահատականը և՛ ուսուցչի, և՛ աշակերտնի, իսկ այս դեպքում նաև ծնողի աշխատանքի գնահատումն է, դա արդյունք է, որը խլել նրանցից ոչ ոք իրավունք չունի: Դուք ասում եք՝ մինչև մարտի 13-ը՞, իսկ եթե երեխան գնահատական չունի՞, նախորդ կիսամյակո՞վ փակել, բայց դա եղա՞վ տարեկան գնահատական, չէ, որ դա մեկ կիսամյակի արդյունք է, խախտում ենք կրթության մասին օրե՞նքը: Կամ այդ դեպքում ինչի՞ համար էին էլմատյաններում հեռավար կրթության օրերին ստացած գանհատականների անցկացման պահանջն ու ուսուցիչների գերզբաղվածության վրա այդ նոր հոգսի ավելացումը: Դուք ասում եք՝ շարունակում ենք հեռավար կրթությունը մինչև մայիսի 22-23-ը: Իսկ ինչպե՞ս եք այս փակվածությունից հոգնած, ընկճված երեխային, որն արդեն գիտե, որ չի գնահատվելու կամ ստացած գնահատականն էլ չի օգտագործվելու, ստիպելու սովորել այսուհետ, միայն թե չասեք, թե նրանք պետք է հասկանան, որ գնահատականի համար չեն սովորում.....Առանց այդ էլ ուսուցիչներն անում են անգամ անհնարինը նրանց մոտ հետաքրքրությունը բարձր պահելու համար: Շատ կարող եմ հարցեր տալ, բայց համոզված, որ շատերը կընդվզեն ու կգրեն այս մասին, մի մասն էլ թողնում եմ իրենց, եզրափակելով խոսքս և նորից պնդելով՝ չկա ձեր որոշումներում ոչ մի վստահություն դպրոցի և ուսուցչի նկատմամբ և չկա ոչ մի սոցարդարություն, ուստի պահանջում ենք վերանայել հանրակրթության ուստարին այսպես փակելու որոշումը: Հարգելի նախարարություն, կասեցրեք որոշումը և կատարեք հարցում ուսուցիչների, սովորողների և ծնողների շրջանում: |

Փոփոխություններ՝ բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
70219.04.2026, 19:36
«Իրանում բոլոր դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման»․ #Tasnim
215216.04.2026, 14:38
«Մեր կուրսում գրեթե մի հոգի չկա, որ մասնագիտությամբ է աշխատում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
76614.04.2026, 15:24
«Ինչքան լավ են սովորում երեխեքը, այնքան շուտ են մեծանում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
126608.04.2026, 10:48
«Պատրա՞ստ եք երաշխավոր կանգնել, որպեսզի Դավիթ Մինասյանի կալանքի որոշումը փոխվի»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
130307.04.2026, 16:00
«Ոչխարի օրգաններ եք հերձե՞լ. բա միսն ի՞նչ եք արել». Նիկոլ Փաշինյանը՝ աշակերտներին (տեսանյութ)
130603.04.2026, 11:42
«Վախեցրի՞նք քեզ». Նիկոլ Փաշինյանը՝ լաց լինող փոքրիկին (տեսանյութ)
117003.04.2026, 11:30
«Հավի միս, աղցանի բաղադրիչներ. շատ լավ է». Նիկոլ Փաշինյանը՝ մանկապարտեզի խոհանոցում (տեսանյութ)
124603.04.2026, 11:18
