«Հետիոտնային կանչ»-ի ռեժիմով նոր լուսացույցներ կգործարկվեն

Երթևեկության անվտանգության ապահովման և կազմակերպման նկատառումով 2020թ. ապրիլի 30-ից մայրաքաղաքի ևս 4 փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն.
Մոլդովական փողոց՝ հ. 27/7,
Նորագավիթ 1-ին փողոց 6-րդ փողոցների հատման մասում,
Գլինկայի փողոց՝ հ.19,
Մ. Բաբաջանյան փողոց՝ հհ.46, 146։
Նշված հետիոտնային անցումներում, ինչպես նաև՝ Արշակունյաց պողոտա հհ.12,15, Աճառյան փողոց քարի մոտ, Լենինգրադյան փողոց հ.10, Թբիլիսյան խճուղի հ.73/2, Քանաքեռցու փողոց հ.117 հասցեներում տեղակայվել են «Հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացույցներ, որոնք կգործարկվեն առաջիկայում։ Այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով։
Միաժամանակ աշխատանքներ են տարվում՝ Բաղրամյան պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում և Զ. Քանաքեռցու փողոց հհ.63,65 հասցեներում առկա հետիոտնային անցումներում «Հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտների տեղակայման ուղղությամբ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
34609.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
43507.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
52806.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
86929.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
93529.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
107625.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
116823.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
119122.09.2026, 21:24