Միʹ կայանեք հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վայրերում. Ոստիկանություն

Ապրիլի 30-ին ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները Երևանում իրականացրել են ուժեղացված ծառայություն։
Նպատակը կանգառ-կայանման խախտումներ կատարած և հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վայրերում կայանված տրանսպորտային միջոցներ հայտնաբերելն է ողոլ։
Արդյունքում հայտնաբերվել է նման մի քանի մեքենա։ Բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Մի մեքենա էլ տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
«Հարգելի՛ վարորդներ, պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոնները, մեքենան մի՛ կայանեք հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վայրերում կամ թեքահարթակների դիմաց։ Դուք ոչ միայն խախտում եք օրենքը, այլև սահմանափակում եք հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժը»,- ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում:

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
34609.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
43507.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
52806.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
86929.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
93529.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
107625.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
116823.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
119122.09.2026, 21:24