Գերմանիան առասպել է համարում սահմանափակումների վերաբերյալ «շվեդական դրախտի» օրինակը

Թեև եվրոպական երկրները նախանձով են վերաբերվում Շվեդիայում տիրող կորոնավրուսային իրադրությանը, այնուամենայնիվ, «շվեդական դրախտը» միֆ է, որը ցույց է տալիս երկրում բարձր մահացության ցուցանիշը և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում սակավ տեղերի առկայությունը, գրում է գերմանական Die Welt թերթը։
Շվեդիան հրաժարվել է լայնածավալ կարանտինային միջոցառումներ նախաձեռնել, բայց երկրում իրավիճակը միանշանակ չէ, գրում է հոդվածի հեղինակ Ուտա Վայսեն: Երկրում բաց են դպրոցները, մանկապարտեզները, սրճարանները և խանութները, իսկ ռիսկային գոտում գտնվող քաղաքացիները պետք է ինքնամեկուսանան: Մնացած մարդկանց պետությունը առաջարկում է հնարավորության դեպքում սահմանափակել սոցիալական շփումները, հայտնում է RT-ն:
Եվրոպական այլ երկրներում շատերը կորցրել են աշխատանքը, ընկերություններն ստիպված են վարկեր վերցնել, և աճում է Շվեդիայի նկատմամբ նախանձը: Սակայն այս երկու ցուցանիշը կասկածի տակ է դնում կառավարության կողմից ճգնաժամի իրավիճակում նախաձեռնած քայլերը։
Եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ակնկալում են Շվեդիայի իշխանությունները, ապա երկիրն ավելի քիչ տնտեսական վնասներ կկրի, քան մյուս պետությունները: Սակայն իրավիճակի այլ զարգացման դեպքում հետևանքներն ավելի վատ կլինեն, քան եվրոպական այլ երկրներում: Շվեդիայի առողջապահական համակարգը կարող է արագ փլուզվել։ Եթե համեմատենք մահացությունների ցուցանիշը ընդհանուր բնակչության թվաքանակով, ապա կտեսնենք, որ Շվեդիայում կորոնավիրուսից երեք անգամ ավելի շատ մարդ է մահացել, քան Գերմանիայում:

Ֆրանսիայում մահացել է Վլադիմիր Վիսոցկու այրին՝ դերասանուհի Մարինա Վլադին
120Երեկ, 23:12
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի կենտրոնական հատվածին
115Երեկ, 23:00
«Յուրաքանչյուր դավաճան առաջին հերթին պատժվում է իր պատվիրատուի կողմից». Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
77Երեկ, 22:36
105-ամյա գերմանացու նկատմամբ հետաքննություն է սկսվել ռազմական հանցագործությունների մեղադրանքով
179Երեկ, 21:54
«Քյարքի անունն էլ Ադրբեջանի հետ կապ չունի». Արգիշտի Կիվիրյան
91Երեկ, 20:30
«Մինչ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
88Երեկ, 20:12
«Վարչապետի հանձնարարությամբ հրապարակված զեկույցում տեղ է գտել բացահայտ կեղծ տեղեկություն». Արսեն Բաբայան
97Երեկ, 19:54
Պուտինի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ
150Երեկ, 19:31