Դանակահարություն Երևանում. 24-ամյա և 40-ամյա տղամարդիկ հիվանդանոցում են

Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 02:10-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում գտնվող «Նոր Զովք» առևտրի կենտրոնի մոտ կրակոցներ են հնչել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի շրջանում կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
Բժիշկները հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են. Երևան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Միքայել Մ.-ն և 40-ամյա Էդգար Ն.-ն:
Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել
28025.09.2026, 21:42
Աթենքում պայթյունի հետևանքով շենք է փլուզվել (տեսանյութ)
70925.09.2026, 13:00
Երուսաղեմում հայ երեխա է հարձակման ենթարկվել (տեսանյութ)
50025.09.2026, 11:49
Ղազախստանցի զոհված զինծառայողների թիվը հասել է 14-ի
76225.09.2026, 11:24
Ուկրաինան հարվածել է Պերմի նավթավերամշակման գործարանին (լուսանկար)
41425.09.2026, 10:36
Աշակերտուհու պայուսակից հայտնաբերել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված
22525.09.2026, 10:24
Փեսային միտումնավոր մահացու վրաերթի ենթարկած աներորդին ներկայացել է ոստիկանություն
25124.09.2026, 19:42
Ղազախստանում Կասպից ծովի ափին զորավարժությունների ժամանակ առնվազն 9 զինծառայող է զոհվել (տեսանյութ)
58524.09.2026, 16:12