«Դա էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը չէր շտապում բանտից ազատել ռազմագերիներին և քաղբանտարկյալներին». Ժիրայր Սեֆիլյան
![]() 523 Հինգշաբթի, 21 մայիսի, 2020 թ., 09:50 Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատավորի պաշտոն զբաղեցնող Մեսրոպ Մակյանը երեկ որոշեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել Սասնա Ծռերի վեց ապստամբներին։ Այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո հանցավոր խեղկատակությունը դարձել է մեր կյանքի անբաժան մասը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է այն օրեցօր աճում՝ սպառնալով ամբողջությամբ կլանել ու խժռել մեզ։ Արդեն պարզ երևում է, թե Կրեմլի համակարգմամբ երկու տարի առաջ հեղափոխության և ազգային շահերի հաշվին տեղի ունեցած գործարքը ինչ աղետալի վերջաբան է նախատեսում մեզ համար։ Գործարքի մի կողմում հեղափոխության ալիքը թամբած ներկաներն են, իսկ մյուս կողմում՝ պետությունը զավթած նախկինները՝ իրենց կրեմլյան տերերի հետ միասին։ Գործարքի հիմնական պայմաններից մեկն է՝ խափանել իրական հեղափոխությունը և ամեն ինչ անել, որ ապստամբները դատվեն ու հալածվեն։ Դա էր իրական պատճառը, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չէր շտապում բանտից ազատել ռազմագերիներին և քաղբանտարկյալներին, թե ինչու էր վկայակոչում բռնապետության օրենքներն ու դատարանները, որ իբր ինքը օրինապահ է և չի կարող ուղղակի բանտի դռները բացել և նրանց ազատ արձակել։ Դա է պատճառը, որ ապստամբները մինչ օրս ամբաստանյալ են, նրանցից երկուսը՝ բանտված ռազմագերի և դատվում են նախորդ ռեժիմի թխած գործով՝ նրա ենիչերի դատավորի ու դատախազների միջոցով։ Գործարքի այս երկու կողմերն իրենց սև-սպիտակ խաղն են խաղում, իսկ խաղասեղանին դրված է մեր պետականությունն ու ապագան։ Նախկինների ենիչերիներից Մեսրոպ Մակյան անունով դատավորի պաշտոն զբաղեցնող անձը Սասնա Ծռերին բերման ենթարկելու մասին որոշմամբ բացահայտում է նախկինների և ներկաների միջև ուժերի հարաբերակցության այսօրվա վիճակը։ Ավարտվում է ներկաներից մեր ազգային շահերի հաշվին հնարավորը քաղելու փուլը, որին, ըստ Կրեմլի և նրա հայաստանյան խամաճիկների, պետք է հաջորդի ներկաների հեռացումը և չեկիստական կառավարման հաստատումը։ Ուզում եմ այս բոլորին տեղեկացնել, որ ինքնիշխան ազգային-ժողովրդավարական պետության մղվող ազատագրական պայքարի տերը ազգի կորիզն է և նրան անտեսելու ու հալածելու միջոցով չեզոքացնելու ձգտումը պարզապես ծիծաղելի է։ Ինքնիշխան ազգային-ժողովրդավարական պետություն ունենալու մղումը բնական և օրինաչափ է։ Հասել է այն իրականություն դարձնելու ժամանակը և այդ ժամանակն անշրջելի է։ Իսկ պետության զավթման գործիքների շարքին դասվող Մեսրոպ Մակյանին և նրա նմաններին տեղեկացնում եմ, որ խստագույնս պատժվելու են իրենց կատարած հանցագործությունների համար»։ |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
4512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
9111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
17210:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11309:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11209:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
399Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
389Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
374Երեկ, 15:52
