«Աստված մի արասցե, եթե վաղը պատերազմ լինի, ի՞նչ եք անելու». Բաբկեն Հարությունյան
![]() 435 Շաբաթ, 23 մայիսի, 2020 թ., 05:15 «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արսեն Թորոսյանը հայտարարում է, որ հնարավոր է, բուժման վերցվեն միայն փրկվելու շանս ունեցող պացիենտները, ինպես, օրինակ, արվում է պատերազմի ժամանակ։ Առողջապահության համակարգը ոչնչացնող նախարարը չի բացառում, որ նույնիսկ վարակվածության ներկա տեմպի պահպանման դեպքում մոտ օրերը դրան գնան։ Սրանով իշխանությունը բացահայտ ասում է, թե իրենց համար մարդկային կյանքերն արժեք չունեն, ասում է, որ «հպարտ» քաղաքացու առողջության պահպանման համար ծախսված ընդամենը 5-6 մլն դոլար էլ շատ է, թող վիրուսակիրները գնան ու սպասեն՝ կապրեն կապրեն, չեն ապրի՝ չեն ապրի։ Մեկ այլ, շատ կարևոր խնդիր է, թե ինչպես է բժիշկը 100%-ով որոշելու փրկվելու շանս ունեցողին կամ չունեցողին, այսինքն, մեկ սխալ որոշումը հանգեցնելու է մեկ մարդու չապրելուն: Իրենց հանցավոր անգործությունն էլ ուզում են արդարացնել միջոցների բացակայությամբ։ Բա ո՞ւր մնացին բյուջեի միջոցների «աննախադեպ» աճը, պահուստային ֆոնդի «աննախադեպ» աճը, տնտեսության զարգացման «աննախադեպ» աճը, վիրուսի դեմ պայքարի նպատակով ստացված հարյուր միլիոն դոլարները, օգնությունները և վերջապես՝ բոլորին սիրելու և կյանքը չխնայելու Նիկոլի խոստումները։ Ո՞ւր մնացին․ մնացին որպես սուտ և դատարկ խոսքեր, «հպարտ» քաղաքացին մնաց մեն-մենակ իր խնդիրների հետ, մինչդեռ քայլ արած պաշտոնյաներն օգտվում են անխնա օգտվում են իշխանության «բարիքներից»։ Չեք կարողանում ապահովել բնակչությանն անհրաժեշտ բժշկական օգնությամբ, հեռացեք, կգան նոր իշխանություններ, որոնք կկարողանան։ Խաղաղ պայմաններում մի երկու ամիս էլ Նիկոլենք չկարողացան ապահովել քաղաքացիների առողջապահական անվտանգությունը, Աստված մի արասցե, եթե վաղը պատերազմ լինի, ի՞նչ եք անելու։ Թորոսյան Արսե՛ն, պատասխանատվության ես ենթարկվելու, չես կարողանալու փախչել, չկասկածես»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
