Կորոնավիրուսով վարակված հիվանդին Ծաղկաձորից բերել, Ավանի կամրջի տակ են իջեցրել, ասել են՝ տաքսի նստի, գնա տուն
![]() 790 Շաբաթ, 23 մայիսի, 2020 թ., 21:45 Shamshyan.com-ը ահազանգ է ստացվել Երևան քաղաքի բնակիչ Ավետիք Նազարեթյանից, ով հայտնել է, որ կնոջ և աղջկա մոտ հաստատվել է կորոնավիրուս, կինը, ով բուժաշխատող է, շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում, իսկ աղջկան 5 օր Ծաղկաձորում պահելուց հետո այսօր բերում են Երևան: «Մայիսի 2-ին, կնոջս մոտ, ով Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բուժաշխատող է, կորոնավիրուս է հաստատվել, տեղափոխել են Արտաշատի բժշկական կենտրոն, մինչև հիմա այնտեղ է: Ամսի 2-ից ես և աղջիկս տանը ինքնամեկուսացել ենք, քանի որ ես ռիսկային գոտու հիվանդ էի, Ծաղկաձոր չգնացի: Աղջիկս այս ընթացքում իր ոտքով գնաց թեստավորվեց, քանի որ դեղատան աշխատակից է, պահանջել էին իրենից, թեստը տվեց աղջիկս, հաջորդ օրը զանգեցին ու ասեցին, որ դրական է, տարան Ծաղկաձոր: Այսօր 5-րդ օրը լրացել է, երեխուն հետ են բերում արդեն Երևան: Ես տանն եմ, ռիսկային գոտում եմ գտնվում, ես ու աղջիկս պետք է, փաստորեն, մի տան մեջ մնանք: Աղջիկս նոր զանգել, ասում ա՝ պապա, բերում են Ավանի մոստի տակ իջեցնեն, ասի՝ տաքսի չնստես, սկոռի պահանջի, թող քեզ սկոռով տուն բերեն: Հիմա ես տնից դուրս եմ եկել, տուն չեմ մտնելու, ես ռիսկային գոտում եմ, ես պահանջում եմ, որ ինձ տեղ տան, որ էդ 14 օրը երեխուս անցնի, թեստ անեն, նոր գամ տուն: Ես դուրսն եմ, տուն էլ չեմ գնալու»,- ասել է նա, նշելով, որ ինքը տառապում է մի շարք հիվանդություններով: «Ես պահանջում եմ, որ ինձ տեղով ապահովեն: Թող մի հատ բուտկա տան, մնամ էնտեղ, երեխես էլ գա մնա տանը, թող 14 օրը լրանա: Ես 2 հատ բացասական պատասխանով թեստ ունեմ, թող տեղ տան, գնամ առանձին ապրեմ»,- ասել է Ավետիք Նազարեթյանը՝ նշելով, որ պատրաստվում է գիշերել հրապարակում, սակայն տուն, միանշանակ, չի գնալու: «Ստացվում ա՝ իմ երեխուն ուղարկում են իմ տուն, որ ինձ սպանի: Սա է նշանակում, ուրիշ բան չկա»,- ասել է քաղաքացին: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
3503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
125Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
162Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
128Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
259Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
236Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
289Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
228Երեկ, 19:30
