«Մենք լավ չենք ապրի, քանի դեռ Արցախի հարցը չի լուծվել». Վահրամ Թոքմաջյան
![]() 556 Երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ., 00:10 Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք լավ չենք ապրի, քանի դեռ Արցախի հարցը չի լուծվել: Այս մասին մեզ ուղիղ տեքստով ասել է Տեր-Պետրոսյանը և անուղղակի ակնարկել Սերժ Սարգսյանը: Իմ կողմից հավելեմ, որ խոսքը միջազգային ընդունելի լուծման մասին է: Մենք չենք ունենա նաև ինքնիշխանության բարձր աստիճան, քանի դեռ հարցը նույն՝ միջազգային ընդունելի լուծման չի արժանացել: Ակտիվ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ, հիմնականում, աշխատում են չխոսել այս մասին: Քանի դեռ ես նման հայտ չեմ ներայացրել, կարող եմ ասել: Ի դեպ, բացարձակ ինքնիշխանություն չի լինում: Բացարձակ ինքնիշխան չէին ո՛չ Հռոմեական կայսրությունը, ո՛չ Բյուզանդիան, ո՛չ Մոնղոլական կայսրությունը և ո՛չ էլ ներկայիս գերտերությունները՝ ԱՄՆ-ը կամ Չինաստանը: Յուրաքանչյուրն իր չափով կախված է պրովինցիաներից, նվաճումներից կամ այդ պահին գործող աշխարհակարգից: Նույնկերպ, քանի դեռ Արցախի հարցը չի լուծվել՝ դատարկ խոսակցություն է ռուսական ազդեցության ուժի հնարավոր նվազումը: Եթե հետխորհրդային տարածքի կոնֆլիկտների լուծման կախարդական փայտիկը գտներ Վաշինգթոնը, այն վարվելու էր նույն կերպ, ինչպես վարվում է Մոսկվան: Անկախ այն հանգամանքից, թե ինչ հեղափոխություն կանեինք մենք, նույն Վաշինգտոնը չէր արտահանձնի իր մոտ փրկություն գտած կոռուպցիոներներին, հանցագործներին: Սա աքսիոմա է: Եթե մենք լինեինք գերտերություն, ապա վարվելու էինք նույն կերպ: Ստիպելու էինք, որ փոքր ժողովուրդների կողմից բանակցողները չկարողանային պատշաճ ներկայանալ: Քանի դեռ մենք ունակ չենք ինքնուրույն ազդելու գործընթացների վրա, կարիք ունենք խուսանավելու: Քանի դեռ դու չունես այնպիսի ուժայիններ, որոնք օպերացիա կանեն Բաքվում, ասենք՝ Ալիևի որդուն կստիպեն սեքսով զբաղվել իշու հետ ու շանտաժի միջոցով կկորզես հայանպաստ ստորագրություն, ստիպված ես հանդուրժել այս հայեցակարգը: Ի դեպ, մեր ուժը նաև չի պատում Պուտինի եռաշերտ մահճակալը տեղավորել Իլոն Մասկի նոր ստեղծած հրթիռի վրա և անհետ ուղարկել տիեզերք: Քանի դեռ քո ուժայինների մի ստվար խումբ ամենօրյա ռեժիմով զեկուցում են ոչ Հայաստանին, ապա ինքնիշխանության նույնիսկ միջանկյալ աստիճանի մասին պետք է մոռանալ: Հրացանները, համազգեստն ու արտաքին տեսքը փոխակերպած հայ բոլշևիկները պատրաստ են նույն ծառայությունը մատուցել Կենտրոնին, ինչն արեցին նրանց նախապապերը 1920թ. մայիսին: Լավ է, որ այս տեքստը գրում եմ մայիսյան վերջին օրով: Ինքնիշխանության գոնե այս աստիճանի ու հնարավոր աճի շուրջ է, որ պետք է կայանա մեր հնարավոր հասարակական կոնսեսուսը: Մնացածը՝ ներքին քաղաքական զբաղմունքներ են՝ արևածաղիկ կեղևազերծելուն զուգահեռ: Ռուսները չեն սիրում, երբ փորձում ես ազատվել իրենցից: Թե ինչպես են արձագանքում, դա այլ խոսակցության թեմա է: Նորանկախ պատմության մեջ մի քանի անգամ, ցավոք, առիթ ունեցել ենք տեսնելու: Ես զգում եմ, որ կրկին, ցավոք, հեռու չէ այն պահը, երբ պետք է որոշում կայացնենք վերոհիշյալ կոնսեսուսի շուրջ: Ու այստեղ էական չէ, թե ով է իշխանության՝ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանը, թե Փաշինյանը: Խոսքն ինքնիշխանության կոնսեսուսի մասին է, այլ ոչ՝ արտաքին քաղաքական բևեռ փոխելու: Ինձ չեք հավատո՞ւմ՝ գնացեք հարցրեք հարևան վրացիներից, թե ինչպես հատուցեցին, երբ փորձեցին ոչ թե ինքնիշխանության բարձր աստիճան ունենալ, այլ գոնե աշխարհաքաղաքական բևեռ փոխել: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
4207:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
11403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
161Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
199Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
161Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
347Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
302Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
346Երեկ, 20:52
