«Քաղաքական հրահանգով արդարադատություն չի լինում». Սուրեն Սուրենյանց
![]() 306 Կիրակի, 26 հոկտեմբերի, 2025 թ., 10:12 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «AntiCor-ի հրապարակած փաստաթուղթը հաստատում է այն, ինչի մասին ընդդիմությունն արդեն երկար ժամանակ էր խոսում․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, որը կոչված է պաշտպանել օրենքի գերակայությունը, գործել է քաղաքական հրահանգով։ Փաստաթղթից պարզ է դառնում, որ դեռևս 2025 թվականի մայիսից կոմիտեն իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների լայն շրջանակ՝ Գյումրիի քաղաքապետարանի և նրա աշխատակիցների նկատմամբ։ Գործողությունները ներառել են գաղտնի դիտումներ, լսումներ և քողարկված գործողություններ, որոնք տարածվել են նաև բազմաթիվ քաղաքացիների վրա։ Բոլոր միջնորդությունները՝ ներքին և արտաքին դիտումների, հեռախոսային հսկողության և այլ միջոցառումների վերաբերյալ, առանց բացառության, բավարարվել են Երևանի քրեական դատարանի դատավորներից մեկի կողմից։ Հոկտեմբերին Ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «պետք է դուրս շպրտել Վարդան Ղուկասյանին»։ Այդ հայտարարությունը, վերը նշված փաստերի համատեքստում, այլևս չի կարելի ընկալել որպես քաղաքական գնահատական․ դա դարձել է ուղղակի հրահանգ իրավապահ մարմիններին, որը հակակոռուպցիոն պայքարը վերածել է քաղաքական հաշվեհարդարի մեխանիզմի։ Երբ վարչապետը տեղյակ է ընթացող օպերատիվ գործընթացներից և հրապարակավ մատնանշում է թիրախին, Սա դասական օրինակ է, թե ինչպես կարող է «հակակոռուպցիոն պայքարը» վերածվել քաղաքական կոռուպցիայի։ Միջազգային իրավական պրակտիկայում նման երևույթները դիտարկվում են որպես վտանգավոր նախադեպեր, երբ իրավապահ համակարգը կորցնում է իր անաչառությունը և սկսում է ծառայել քաղաքական նպատակներին։ Այդպիսի իրավիճակում անգամ հնարավոր կոռուպցիոն դրվագները կորցնում են իրենց իրավական արժեքը, քանի որ գործընթացը խաթարվում է քաղաքական միջամտությամբ։ Երբ իշխանությունը սկսում է ընտրել՝ ում նկատմամբ կիրառել օրենքը, այդ օրենքը դառնում է ոչ թե արդարադատության, այլ իշխանության պահպանման միջոց։ Գյումրիի դեպքը բացահայտում է իշխանության խորքային մոտեցումը․ Այդպիսի մոտեցումը խաթարում է պետական ինստիտուտների հավասարակշռությունը, Երբ իրավական համակարգը ենթարկվում է իշխանության կամքին, պետությունը կորցնում է վստահելիությունը, իսկ քաղաքացին՝ արդարության հանդեպ հավատը։ Երբ օրենքը դառնում է իշխանության կամքի գործիք, իսկ արդարադատությունը՝ քաղաքական հաշվեհարդարի միջոց, Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
