Բրյուսելում ռասիզմի դեմ ցույցի ժամանակ սկսված անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 239 ցուցարար

Բրյուսելում Black lives matter շարժման մասնակիցների կողմից ռասզիմի և ոստիկանների գործողությունների դեմ բողոքի ակցիան վերածվել է անկարգությունների, որից հետո ձերբակալվել է 239 ցուցարար, հայտնում է RTBF հեռուստաալիքը։
Ցուցարարները քարեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, կոտրել, թալանել, այրել են քաղաքի կենտրոնի թանկարժեք խանութները։ Վնասել են ոստիկանական մեքենաները, որից հետո ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել անկարգությունների մասնակիցների նկատմամբ։
Բրյուսելի իշխանությունները և ՆԳՆ-ը քննադատության են ենթարկվել իրենց քաղաքական հակառակորդների կողմից: Քաղաքային իշխանությունները թույլատրել են Black lives matter շարժման ցույցերի կազմակերպումը, որը հակասում է դաշնային կառավարության կողմից կորոնավիրուսի բռնկման ժամանակ զանգվածային միջոցառումների կազմակերպման արգելքին։ Նշվում է, որ ցույցերին մասնակցել է շուրջ 10 000 մարդ:
Նշվում է, որ քննադատություններ են հնչում ներքին գործերի նախարարի հասցեին, քանի որ մարդիկ պահանջում են բացատրություն, թե ինչու են ոստիկանները ուշ միջամտել անկարգություններին, որը հանգեցրել է բազմաթիվ խանութների թալանին և կողոպուտին, որոնք առանց այն էլ տուժել էին կորոնավիրուսի հետևանքով։





ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ
2510:06
«Ադրբեջանական զայրույթն ու անհանգստությունը փարատելու համար սեփական ժողովրդին են ահաբեկում»․ Տիգրան Աբրահամյան
4009:54
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
5308:30
«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան
8602:06
«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
7800:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
198Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
134Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
79Երեկ, 23:18