Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Մհեր Աղաջանյանն ընտրվել է Արցախի գլխավոր դատախազ

Մհեր Աղաջանյանն ընտրվել է Արցախի գլխավոր դատախազ
440
Երեքշաբթի, 09 հունիսի, 2020 թ., 15:30

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեղյակ եք, որ օրեր առաջ Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնի համար Ազգային ժողովի քննարկմանն եմ ներկայացրել Մհեր Աղաջանյանի թեկնածությունը: Այսօր տեղի ունեցած խորհրդարանի արտահերթ նստաշրջանում փակ գաղտնի քվեարկության արդյունքում 30 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ Մհեր Աղաջանյանն ընտրվել է ԱՀ գլխավոր դատախազ:

Շնորհակալություն եմ հայտնում ԱԺ բոլոր այն պատգամավորներին, ովքեր հավանություն են տվել իմ առաջարկին, իսկ ժողովրդի ընտրյալների կողմից այդչափ մեծ վստահության արժանանալը, կարծում եմ, պետք է միայն բարձրացնի Մհեր Աղաջանյանի պատասխանատվության աստիճանն աշխատանքում:

Դատախազության աշխատակազմին նրան պաշտոնապես կներկայացնեմ վաղը»: