Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Սպասարկվել է միայն կորոնավիրուսով պայմանավորված 2264 ահազանգ»․ Ֆ․ Ցոլակյան

«Սպասարկվել է միայն կորոնավիրուսով պայմանավորված 2264 ահազանգ»․ Ֆ․ Ցոլակյան
316
Երեքշաբթի, 09 հունիսի, 2020 թ., 19:10

ԱԻՆ 911 ծառայության կողմից սպասարկվել է միայն կորոնավիրուսով պայմանավորված 2264 ահազանգ: Մեր քաղաքացիներից 244-ին տրվել է համապատասխան տեղեկատվություն, 983-ին տրվել է բժշկական խորհրդատվություն, 987-ին՝ հոգեբանական աջակցություն․ այսօր պարետատան ճեպազրույցում ասել է

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Մեր քաղաքացիները կարող են նաև հոգեբանական աջակցություն ստանալ տեսակապի միջոցով՝ զանգահարելով 911 ծառայություն։ Հաշվի առնելով Շտապօգնության և առողջապահության նախարարության թեժ գծով ծանրաբեռնվածությունը, 24 ժամ ռեժիմով ծառայող բժիշկների թիվը կրիկնապատկվել է․ ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա 911 հեռախոսահամարին և ԱԻՆ բժիշկները ձեզ անվճար խորհրդատվություն կտրամադրեն»,- ասել է Ցոլակյանը՝ տեղեկացնելով, որ ԱԻՆ 34 աշխատակից ներգրավված է թեժ գծի աշխատանքներին․ մոտ օրերս նրանց թիվը կքառապատկվի։

Նախարարի խոսքով՝ համակարգում ևս կան վարակակիրներ, որոնք վարակվել են իրենց հարազատներից: «Այս ընթացքում ունեցել ենք 35 վարակակիր, որոնցից 20-ը բուժվել և վերադարձել են շարք: Նրանցից 15-ը դեռ գտնվում են բուժման մեջ: Ունենք 82 ինքնամեկուսացված»,- տեղեկացրել է Ֆ․ Ցոլակյանը։