«Հազվադեպ է գնդակն ընդդիմության դաշտում լինում»․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նստել ու քննարկել, թե ՀՀ քաղաքացին որ հոդվածով կարող է զրկվել քաղաքացիությունից, իսկ որ հոդվածով՝ ոչ, նշանակում է մտնել Սահմանադրության «Այո» և «Ոչ» փաշինյանի երազած օրակարգը:
Պետք է կողմնորոշվել՝ կամ դա «Ալիևի սահմանադրությունն» է (որպես ոլորտի մարդ ասեմ, որ հաջողված բռենդինգ ստավեց) և պետք է մերժվի ի սկզբանե, կամ դա նիկոլի «խաղաղություն» բերող սահմանադրությունն է ու քննարկելի է:
Եթե Ալիևը ունի նախապայման, որ նոր Սահմանադրությունից պետք է դուրս գա Անկախության հռչակագրի վրա հղումը, ապա ընդդիմության Սահմանադրական հանրաքվեին մասնակցելու նախապայմանը պետք է լինի փաշինյանի ու ՔՊ-ի հրաժարականը, ժամանակավոր կառավարական խորհրդի ստեղծումը ընդդիմադիրների որոշիչ ձայնով, ընդդիմադիր առաջնորդների անհապաղ ազատելը, ընդունված սահմանափակող օրենքների հետ կանչումը:
Հազվադեպ է լինում, որ գնդակը ընդդիմության դաշտում է, և իր 6 ձայնից է կախված ապագա պրոցեների զարգացումը:
Որտեղ ընդդիմությունը կարող է նիկոլին պայմաններ թելադրել: Իսկ եթե նիկոլը դա չի ընդունում, ապա դրա համար ավելի ճիշտ է պատրաստվել արտահերթի , քան քննարկել ալիևյան Սահմանադրության այս կամ այն հոդվածը»:

«Եթե դու կարդում ես այս տողերը և չես ամաչում, արդարացնում ես Հայոց ցեղասպանությունը»․ Արման Աբովյան
1415:42
Արթուր Դանիելյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն (տեսանյութ)
2015:36
«Կրեմլը պատրաստվում է Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցին»․ Պեսկով
7815:24
«Օղակը սեղմվում է». Լևոն Տեր-Պետրոսյան
5415:18
«Ռուսաստանը կանի անհրաժեշտ ամեն ինչ՝ հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու համար»․ Պեսկով
8615:01
«Մարդամեկը նեղվում էր Արթուրի գրառումներից»․ Տիգրան Աթանեսյան (տեսանյութ)
4814:54
«Սա մեր ժողովրդի ինքնասիրությունն ու արժանապատվությունը վիրավորող փաստաթուղթ է». Արամ Մանուկյան (տեսանյութ)
5914:42
Արթուր Դանիելյանի գործով դատական առաջին նիստը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5814:36