Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Բանաձևը շատ պարզ է՝ կա՛մ ինքը մեզ, կա՛մ մենք իրեն»․ Հայկ Մամիջանյան

«Բանաձևը շատ պարզ է՝ կա՛մ ինքը մեզ, կա՛մ մենք իրեն»․ Հայկ Մամիջանյան
29
Այսօր, 16:06

«Արթուրը ոչ մի հակաօրինական բան չի արել։ Նա իշխանությանը խանգարում էր նրանով, ինչ բոլոր հայրենասերները․ խանգարում էր հայրենիքը վաճառել։ Եվ Փաշինյանը բոլոր հակաօրինական միջոցներով պայքարելու է հայրենասերների դեմ։ Բանաձևը շատ պարզ է՝ կա՛մ ինքը մեզ, կա՛մ մենք իրեն․ մենք այդ կռվին պատրաստ ենք»,- անդրադառնալով «Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի վերաբերյալ քրեական գործին՝ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը։

«Առաջ այլախոհի նկատմամբ հալածանքը տեսանյութերի համար էր, հիմա հասել ենք գրառմանը. ես անհամբեր սպասում եմ լայքի համար առաջին քրեական գործին, իսկ դա հեռու չէ։ Ինչ-որ մի պահի Նիկոլ Փաշինյանի մասին ճշմարտությունը մտածելու համար մարդիկ կսկսեն դատվել»,- նշել է ընդդիմադիր գործիչը։

«Բանաձևը շատ պարզ է՝ կա՛մ ինքը մեզ, կա՛մ մենք իրեն»․ Հայկ Մամիջանյան