Արցախում դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում՝ որոշակի բացառություններով

Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների մասին նոր որոշում է ստորագրել:
Պարետի որոշմամբ սահմանվում է, որ դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում՝ բացառությամբ բնակելի տարածքից և հանրային սննդի օբյեկտներից (վերջին բացառությունը վերաբերում է միայն հաճախորդներին), թաղման միջոցառումների ժամանակ, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում:
Արցախ տեղեկատվական շտաբը հայտնում է, որ պարետի ստորագրած մեկ այլ որոշում վերաբերում է հանրապետության տարածքում իրականացվող հակահամաճարակային աշխատանքներին:
Մասնավորապես, մայրաքաղաքում և շրջաններում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և հակահամաճարակային աշխատանքները համակարգելու նպատակով կկազմավորվեն հակահամաճարակային արագ արձագանքման խմբեր:
Դրանց կազմավորման, ընդհանուր ղեկավարման և համակարգման գործառույթը վերապահված է շրջանների վարչակազմերի ղեկավարներին (Ստեփանակերտի դեպքում՝ քաղաքապետին) կամ վերջիններիս որոշմամբ՝ նրանց տեղակալներին կամ աշխատակազմերի ղեկավարներին:

Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
213Երեկ, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
33321.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
40220.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
49020.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
130419.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
51918.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
48418.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
94015.08.2026, 11:24