Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Կայունացման նշաձողը դառնում է տանելի Հայաստանի առողջապահական համակարգի համար». ՀՀ վարչապետ

«Կայունացման նշաձողը դառնում է տանելի Հայաստանի առողջապահական համակարգի համար». ՀՀ վարչապետ
347
Չորեքշաբթի, 10 հունիսի, 2020 թ., 18:30

«Նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշները ՀՀ-ում կրկին կայունացման թույլ նախանշաններ են ցույց տալիս»,- այսօր՝ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վերջնական չեն կարող արձանագրել, սակայն, որ ՀՀ-ում իրավիճակը կայունացել է:

Նրա խոսքով՝ կայունացման նշաձողը դառնում է տանելի Հայաստանի առողջապահական համակարգի համար:

«Հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրը տեսնում ենք, որ ամեն օրվա հետ ավելի փոքրանում է, և եթե մենք միասին կարողանանք պահպանել այս միտումը, կլուծենք հոսպիտալացման հետ կապված խնդիրներն ամբողջ ծավալով և կանցնենք համաճարակի հաղթահարման և զրոյացման փուլին»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ խնդիրների լուծման հիմնական ուղին շարունակում է մնալ հակահամաճարակային կանոնների պահպանումը: