«Վերջապես, 10-ամյա սպասումից հետո». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Վերջապես Հայաստանում կատարվեց առաջին Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան (ՊԷՏ/ՀՏ)՝ 10-ամյա սպասումից հետո:
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին զուգահեռ, շատ կարևոր է ապահովել նաև այլ բժշկական ծառայությունների հասանելիությունը երկրում, հատկապես երբ փակ են երկրի սահմանները և մեր քաղաքացիները, փաստորեն, զրկված են արտերկրում դրանք անցնելու հնարավորությունից:
Հավանաբար, մյուս շաբաթից սկսած, մեր բոլոր քաղաքացիները, հատկապես քաղցկեղ ունեցող, ում ցուցված է ՊԷՏ/ՀՏ հետազոտություն ՖԴԳ-18 իզոտոպով, կկարողանան անցնել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում և ստիպված չեն լինի այդ ծառայությունը փնտրել այլուր թե՛ հիմա, թե՛ հետո:
Սա, իրապես, հաղթանակ է մեր երկրի համար: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ով նպաստել է այս կարևոր ծառայության հասանելիության ապահովմանը Հայաստանում՝ ֆիզիկոսներից մինչև բժիշկներ»:

Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
211Երեկ, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
33121.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
40020.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
48820.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
129619.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
51718.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
48318.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
93915.08.2026, 11:24