«Ներողություն եմ խնդրում». Արսեն Թորոսյան

Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանն ընդունեց, որ, գուցե. ինչ-որ տեղ իրենք հապաղել են. «Միգուցե մենք ինչ-որ բանում հապաղել ենք, որոշումը մի քանի օր ուշ ենք կայացրել, քանի որ վստահ չենք եղել: Պատճառն այն է, որ կորոնավիրուսային հիվանդությունը նոր է, երբևէ չի եղել աշխարհում և դրա հետ կապված մինչ օրս էլ անպատասխան հարցեր կան՝ արդյո՞ք դիմակն օգնում է, բոլորին, արդյո՞ք այն դեղը, որ այսօր հայտարարվում է, որ ազդում է, վաղը չի հերքվելու, արդյո՞ք կա կրկնակի վարակում, արդյո՞ք ախտանշաններ չունեցողները վարակում են, արդյո՞ք ջերմաստիճանն ազդում է վիրուսի վրա և նմանատիպ բազում հարցեր:
Այս անորոշություններն են պատճառը, որ գուցե մենք ինչ-որ ժամանակում հապաղել ենք, մի քանի օր որոշումն ուշ ենք կայացրել։ Ներողություն եմ խնդրում և ուզում եմ ասել, որ տարբեր իրավիճակներում տարբեր որոշումներ կայացնելիս գուցե հապաղել ենք։ Այս իրավիճակը մեզ դրդում է հետ նայել և գնահատել կատարած քայլերը։ Ես շնորհակալ եմ քննադատներին, երբ նրանք մատնացույց են անում մեր գործողությունների թերությունները։ Դրանք մեզ թույլ են տալիս շտկել ու ճշգրիտ քայլերով առաջ գնալ»,- ասաց նա՝ հավաստիացնելով, որ այս 4 ամիսներն իրենց շատ բան են սովորեցրել: Օրինակ այն, որ «այդքան չարչրկվող թոքերի օդափոխության սարքերը այդքան էլ անհրաժեշտ չէին, որքան, թոքերի գեներատորները» և այլն:

Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
211Երեկ, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
33121.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
40020.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
48820.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
129619.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
51718.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
48318.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
93915.08.2026, 11:24