Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարող բժիշկները բողոքում են աշխատավարձերի չափից ու ուշացումներից. «Հրապարակ»

«Կորոնավիրուս բուժող բժիշկները բողոքում են աշխատավարձի չվճարումներից, չափից։ Նրանք ուժասպառ են եղել, մանավանդ գիտեն՝ կան հիվանդանոցներ, որտեղ բարձր են վարձատրում։ Ոլորտի պատասխանատուն ասաց. «Ցավալի է, բայց փաստն առկա է։ Երևի պետք է բացատրել մարդկային գործոնով՝ որոշ ԲԿ-ների բժիշկները շուստրի չեն, «պրաբիվնոյ» չեն, դրա համար, երևի»:
Բա ո՞ւր մնաց հավասարության, արդարության սկզբունքը։ «Դե, մարդ կա՝ աշխատանքի մի ծավալ է կարողանում ներկայացնել, մարդ կա՝ մեկ այլ»: ԲԿ-ների՞ց է գալիս, թե՞ առողջապահության նախարարից։ «Նախարարի խնդիր չկա, կա հիվանդանոցի տնօրենի ձեռներեցության ու ճարպիկ լինելու խնդիր»:
Կորոնավիրուսով հիվանդների վրա միջին հաշվով որքա՞ն գումար է նախատեսված ծախսել։ «Սանդղակն ընդարձակ է՝ հիվանդության ծանրությունից կախված. ռեանիմացիոն հիվանդն այլ ծախս է ենթադրում, պալատում՝ համեմատաբար լավ վիճակում գտնվող հիվանդը՝ այլ»»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
211Երեկ, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
33121.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
40020.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
48820.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
129619.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
51718.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
48318.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
93915.08.2026, 11:24