Արարատ Միրզոյանի և նրա ընտանիքի ունեցվածքը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքը հրապարակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և նրա ընտանիքի տարեկան հայտարարագիրը։
2019 թվականի սկզբին և տարվա վերջում Արարատ Միրզոյանը՝ որպես համատեղ սեփականություն, ունի 2 բնակարան՝ Աջափնյակում և Շենգավիթում:
Միրզոյանը տարվա սկզբում ունեցել է KIA մակնիշի ավտոմեքենա: Տարվա վերջին, սակայն, Միրզոյանն իր անունով չունի գրանցած որևէ ավտոմեքենա:
ԱԺ խոսնակի դրամական միջոցները տարվա սկզբին կազմել են 8 միլիոն դրամ, տարվա վերջին այն դարձել է 10 միլիոն: Տարվա սկզբում Միրզոյանն ունեցել է 1 միլիոն 820 հազար դրամ, որը տարվա վերջին դարձել է 2 միլիոն 220 հազար դրամ:
Արարատ Միրզոյանը՝ որպես աշխատանքի վարձատրություն, ՀՀ Վարչապետի աշխատակազմում ստացել է 2 միլիոն 119 հազար 153 դրամ, ՀՀ Ազգային ժողովում՝ 15 միլիոն 696 հազար 640 դրամ:
Արարատ Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի անունով գրանցված է KIA մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2019-ի հունիսին 6 միլիոն 200 հազար դրամով:
Կնոջ բանկային հաշիվներին տարվա սկզբին եղել է 300 հազար դրամ, որը տարվա վերջին դարձել է 450 հազար դրամ: Աբաջյանն ունեցել է տարվա սկզբին 110 հազար կանխիկ դրամ, որը տարվա վերջին դարձել է 70 հազար դրամ:
Որպես աշխատանքի վարձատրություն՝ Գոհար Աբաջյանը ՎՕԼՕ ՍՊԸ-ից ստացել է 8 միլիոն 180 հազար դրամ: Ստացված փոխառությունները կազմել են 4 միլիոն 240 հազար դրամ:

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
29220.11.2026, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
29920.11.2026, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
64717.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
64417.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
60516.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
60016.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
44016.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
43416.11.2026, 13:18