ՌԴ-ում հուլիսի 1-ից կգործի բժշկական օգտագործման դեղերի, ծխախոտի արտադրանքի և կոշկեղենի մակնշման պահանջը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Ռուսաստանի Դաշնության տարածքում բժշկական օգտագործման դեղերի, ծխախոտային արտադրանքի և կոշկեղենի նույնականացման միջոցներով մակնշման պահանջը և չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը: Օրենսդրական կարգավորումները նախատեսված են 2010թ. ապրիլի 12-ի №61-ФЗ դաշնային օրենքով, ՌԴ կառավարության 2018թ. դեկտեմբերի 14-ի № 1556, 2019թ. փետրվարի 28-ի № 224 և 2019թ. հուլիսի 5-ի № 860 որոշումներով:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կսահմանվի Եվրասիական տնտեսական միության շրջանակում մակնշման պատասխանատու՝ ազգային օպերատոր: Վերջինիս կողմից իրականացվելու է մակնշման պահանջ սահմանող երկրի օպերատորից մակնշման կոդերի ստացում, տրամադրում ՀՀ տնտեսավարողներին, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման կազմակերպում:
Մինչև մակնշման ազգային օպերատոր սահմանելը, Հայաստանի Հանրապետության տնտեսվարողները, Ռուսաստանի Դաշնության տարածք վերոնշյալ ապրանքախմբերից ապրանքներ տեղափոխելիս, կարող են մակնշման տեղեկատվության փոխանակումն իրականացնել Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտ վստահված անձանց միջոցով՝ ի դեմս ներմուծողների: Որպես ՌԴ ռեզիդենտ վստահված անձ կարող է հանդես գալ նաև արտասահմանյան ընկերության հավատարմագրված մասնաճյուղը:
Այսպիսով, մինչև ազգային օպերատորի սահմանումը, Ռուսաստանի Դաշնության ներմուծողը կարող է համապատասխան ապրանքների համար պատվիրել մակնշման կոդեր և տրամադրել դրանք հայաստանյան ընկերությանը (արտահանողին): Նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչև Ռուսաստանի Դաշնություն ներմուծելը:
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում դրոշմավորման ազգային օպերատոր է հանդիսանում «Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» (Центр развития перспективных технологий) ընկերությունը։

«Ալիևը հավասարապես արժանի է այս մրցանակին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
193Երեկ, 10:30
«Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է»․ Գագիկ Բաղունց
295Երեկ, 09:49
«Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ»․ Նարեկ Սարգսյան
24218.09.2026, 16:12
Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ (տեսանյութ)
23818.09.2026, 15:24
ՍԱՏՄ-ն՝ սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու տեսանյութի մասին
23118.09.2026, 11:48
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Գերմանիա (տեսանյութ)
23018.09.2026, 09:12
ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Իրանի պատվիրակությանը
75718.09.2026, 00:13
Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար կգործի 14 գրասենյակ (տեսանյութ)
22417.09.2026, 23:36