Քոչարյանի փաստաբանական թիմը հրապարակել է ՍԴ ներկայացված դիմում-միջնորդությունը

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հրապարակել է ՍԴ ներկայացված դիմում-միջնորդությունը․
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ
ԴԻՄՈՂ՝ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
ՓԱՍՏԱԲԱՆ ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԻՑ
ք. Երևան, Վ.Սարգսյան 26/1,606
ԴԻՄՈՒՄ-ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
(«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ)
Բարձր Դատարան, սույնով Ձեզ է ներկայացվում, միջնորդություն (դիմում) 2019 թվականի մայիս և հունիս ամիսներին իմ կողմից որպես Ռ.Ս. Քոչարյանի ներկայացուցիչ՝ լիազորագրի հիման վրա որը գործում առկա է, ներկայացված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրության 72 և 73-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու և նույն դրույթի Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումները, որոնք 2019 թվականի հունիսի 21-ին ՀՀ Սահմանադրական դատարանը իր ՍԴԱՈ-60 և 61 աշխատակարգային որոշումներով վարույթ էին ընդունվել՝ հետ վերցնելու վերաբերյալ:
Ի թիվս այլի սույն դիմումի հիմք է հանդիսանում՝ սահմանադրական վերահսկողության սուբյեկտների կողմից իրենց սահմանադրական պարտականության կատարման, Սահմանադրության գերակայության երաշխավորման նպաստելու սահմանադրական պարտականության կատարման առկախումը սույն գործի քննությունից:
Մասնավորապես ս.թ. հունիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Է. Մարուքյանը և Տ. Սիմոնյանը հայտարարեցին, որ կմիանան Սահմանադրական դատարան դիմելու պագամավորական նախաձեռնության գործընթացին /միաժամանակ որակելով ՀՀ Ազգային ժողովի կողմից հունիսի 22-ին ընդունված «ՀՀ Սահմանադրության փոփոխություններ» վերտառությամբ Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2ամբ. նորմատիվ իրավական ակտը ակնհայտ հակասահմանադրական/ միայն Սահմանադրական դատարանում Ռ.Ս. Քոչարյանի գործի քննության ավարտից հետո: Անընդունելի են նման շահարկումները սահմանադրական պարտականությունների կատարման հաշվին:
Միջնորդության իրավական հիմքը հանդիսանում է «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները համաձայն որի՝ «Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը դիմողը կարող է հետ վերցնել մինչեւ գործի դատաքննությունն սկսվելը...» և դրա իրացման համար նշյալ հիմնավորումները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածի դրույթներով դիմում եմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումները հետ վերցնելու խնդրանքով:
ԴԻՄՈՂԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ՝
Ա. ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ, ի.գ.թ.
25.06.2020թ.»:

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
28920.11.2026, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
29620.11.2026, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
64317.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
64117.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
60316.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
59816.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
43816.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
43216.11.2026, 13:18